Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ)՝ Եվգենի Գոդունով և Գուրամի Լաբաձե

Ներքևի շարք (ձախից աջ)՝ Յուլյա Պոպկովա և Անժելա Պուտիվսկայա

ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Տուլա մարզում չորս Վկաներ դատապարտվել են պայմանական ազատազրկման

Ռուսաստանի Տուլա մարզում չորս Վկաներ դատապարտվել են պայմանական ազատազրկման

2023 թ. նոյեմբերի 20-ին Տուլայի Պրոլետարսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Եվգենի Գոդունովին, Գուրամի Լաբաձեին և քույրեր Յուլյա Պոպկովային ու Անժելա Պուտիվսկայային։ Եվգենին և Գուրամին դատապարտվեցին վեցուկես տարվա պայմանական ազատազրկման, իսկ Յուլյան և Անժելան՝ երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն կալանավորվի։

Տվյալներ

Այս հավատակիցների օրինակները վստահեցնում են, որ ապավինելով Եհովային և հետևելով Աստվածաշնչում տեղ գտած հավատի տեր մարդկանց օրինակներին՝ մենք էլ մխիթարություն ու հույս կգտնենք (Հռոմեացիներ 15։4

Ժամանակագրություն

  1. Մարտի 25, 2021

    Քրեական գործ հարուցվեց։

  2. Ապրիլի 13, 2021

    Խուզարկվեցին տները։ Անժելան և Յուլյան կալանավորվեցին։

  3. Ապրիլի 14, 2021

    Անժելային և Յուլյային տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։ Եվգենին կալանավորվեց, նրա դեմ մեղադրանք առաջադրվեց։ Գուրամիի նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Ապրիլի 16, 2021

    Եվգենիին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։

  5. Մայիսի 20, 2021

    Անժելան, Եվգենին և Յուլյան ազատ արձակվեցին նախնական կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  6. Հուլիսի 22, 2021

    Անժելան, Եվգենին և Յուլյան ազատ արձակվեցին տնային կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  7. Հուլիսի 23, 2021

    Գուրամին ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  8. Մայիսի 11, 2023

    Սկսվեց դատաքննությունը։

  9. Նոյեմբերի 20, 2023

    Մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին պայմանական ազատազրկման։