ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի դատարանը մեղավոր է ճանաչել եղբայր և քույր Պոպովներին ու տուգանք նշանակել նրանց նկատմամբ
2020 թ. փետրվարի 14-ին Վիլյուչինսկի դատարանը մեղավոր է ճանաչել եղբայր Միխայիլ Պոպովին ու նրա կնոջը՝ քույր Ելենա Պոպովային, և տուգանք նշանակել 350 000 ռուբլու (5 508 ԱՄՆ դոլար) և 300 000 ռուբլու (4 722 ԱՄՆ դոլար) չափով համապատասխանաբար։ Սակայն նրանք չեն ազատազրկվի։ Երկուսն էլ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը։
Միխայիլը և Ելենան ձերբակալվել էին 2018-ի հուլիսին։ Դրանից կարճ ժամանակ անց նրանք ազատ էին արձակվել, մինչև կկայացվեր դատավճիռը։
2019-ից Ռուսաստանում 28 Եհովայի վկաներ են դատապարտվել իրենց հավատի համար, որոնցից 10-ը՝ վերջին երկու ամսվա ընթացքում, թեև վերջիններս կալանավորված չեն։