Անցնել բովանդակությանը

Ձախից աջ: Եղբայրներ Ստանիսլավ Կիմը և Նիկոլայ Պոլևոդովը դատական նիստերի դահլիճից դուրս (հոկտեմբեր, 2019 թ.)

ՀՈՒՆՎԱՐԻ 31, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի երկու դատարաններում դատավարություն է ընթանում եղբայրներ Ստանիսլավ Կիմի և Նիկոլայ Պոլևոդովի գործով։ Առաջին դատավճիռը կհրապարակվի 2020 թ. փետրվարի 4-ին

Ռուսաստանի երկու դատարաններում դատավարություն է ընթանում եղբայրներ Ստանիսլավ Կիմի և Նիկոլայ Պոլևոդովի գործով։ Առաջին դատավճիռը կհրապարակվի 2020 թ. փետրվարի 4-ին

2020 թ. փետրվարի 4-ին Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքի Ժելեզնոդորոժնի դատարանը կհրապարակի եղբայրներ Ստանիսլավ Կիմի և Նիկոլայ Պոլևոդովի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է երկու եղբայրներին դատապարտել երեք տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Սակայն եղբայրների դեմ հարուցված է նաև մեկ այլ քրեական գործ, որը քննվում է նույն քաղաքի՝ արդյունաբերական գործերով շրջանային դատարանում։

Եղբայրներ Կիմը և Պոլևոդովը ձերբակալվել են 2018 թ. նոյեմբերի 10-ին։ Այդ օրը Խաբարովսկից 50-ից ավելի եղբայրներ ու քույրեր հավաքվել էին վարձակալված սրճարանում, որպեսզի լավ ժամանակ անցկացնեին։ Սա կրոնական հանդիպում չէր։ Հավաքույթը սկսվելուց քիչ անց ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի և քաղաքի քննչական կոմիտեի մի քանի տասնյակ աշխատակիցներ ներխուժեցին սրճարան և ձերբակալեցին ներկաներին։ Եղբայրներ Կիմին և Պոլևոդովին, ինչպես նաև եղբայր Վիտալի Ժուկին ավելի քան երկու ամսով նախնական կալանքի վերցրին, որից հետո նրանք ևս մի քանի ամիս տնային կալանքի տակ մնացին։

Փետրվարի 4-ին կհրապարակվի միայն եղբայրներ Կիմի և Պոլևոդովի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավճիռը։ Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այդ հավաքույթին մասնակցելու համար։ Սակայն մեկ այլ քրեական գործ է հարուցվել նաև եղբայրներ Կիմի, Պոլևոդովի, Ժուկի և երեք քույրերի նկատմամբ, ովքեր ներկա էին այդ հավաքույթին։ Եղբայրներ Կիմը և Պոլևոդովը այս գործով մեղադրվում են այդ հավաքույթը կազմակերպելու մեջ։ Դեռևս հայտնի չէ, թե երբ է կայացվելու նշված գործի վերաբերյալ դատավճիռը։

Եղբայրներ Կիմը ու Պոլևոդովը հայտնվել են արտառոց իրավիճակում, քանի որ նրանք մեղադրյալներ են հանդիսանում միաժամանակ երկու քրեական գործով։ Քննիչները որոշել են չմիավորել այս երկու քրեական գործերը, ինչի հետևանքով նրանք ստիպված կլինեն մասնակցելու երկու դատաքննության Խաբարովսկի տարբեր մարզային դատարաններում։

Երկու եղբայրներն էլ ամուսնացած են, և երեխաներն իրենց հետ են ապրում։ Մենք գիտենք, որ Եհովան կշարունակի իր սուրբ ոգին տալ մեր սիրելի եղբայրներին և նրանց ընտանիքներին՝ պահպանելով նրանց սիրտն ու միտքը, որպեսզի նրանք կարողանան հավատարիմ մնալ (Փիլիպպեցիներ 4:7):