Անցնել բովանդակությանը

Ոստիկանության և անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները (ԱԴԾ) խուզարկում են Նիժնի Նովգորոդում ապրող մեր եղբայրներից մեկի տունը (2019 թ.)

ՀՈՒԼԻՍԻ 15, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի իշխանությունները աննախադեպ թվով խուզարկություններ են իրականացրել

Ռուսաստանի իշխանությունները աննախադեպ թվով խուզարկություններ են իրականացրել

Ըստ պաշտոնական լրատվամիջոցների՝ ռուս իրավապահները 2020 թ. հուլիսի 13-ին զինված ներխուժել են Վորոնեժ մարզում ապրող մեր 110 հավատակիցների տներ։ 2017 թ. արգելքից հետո մեկ օրում այսքան շատ խուզարկություններ դեռ չեն եղել։ Մեր եղբայրներից երկուսին՝ Ալեքսանդր Բոկովին և Դմիտրի Կատիրովին, ծեծել են և նվաստացրել այն բանի համար, որ վերջիններս հրաժարվել են ասել իրենց հեռախոսների գաղտնաբառերը։

Այդ լայնածավալ խուզարկությունները կատարվել են Լենինսկիի շրջանային դատարանի որոշմամբ։ Իրավապահները խուզարկություններն իրականացրել են այդ մարզի առնվազն յոթ քաղաքներում և գյուղերում։ Մեր եղբայրներից մի քանիսին տարել են քննչական կոմիտեի գրասենյակ՝ հարցաքննության։

Հաջորդ օրը՝ 2020 թ. հուլիսի 14-ին, Լենինսկիի շրջանային դատարանը վճռեց մինչև 2020 թ. սեպտեմբերի 3-ը մեր եղբայրներից 10 հոգու՝ Ալեքսեյ Անտյուխինին (44 տ.), Սերգեյ Բաևին (47 տ.), Յուրի Գալկային (44 տ.), Վալերի Գուրսկիին (56 տ.), Վիտալի Ներուշին (41 տ.), Ստեփան Պանկրատովին (24 տ.), Իգոր Պոպովին (54 տ.), Եվգենի Սոկոլովին (44 տ.), Միխայիլ Վեսելովին (51 տ.) և Անատոլի Յագուբովին (51 տ.) նախնական կալանքի վերցնել։

Թեև վերոհիշյալ պաշտոնական աղբյուրի համաձայն խուզարկվել են Վկաների 110 տներ, սակայն մինչև այժմ միայն 100 Վկա ընտանիքներ են հաստատել, որ իրենց տունն ու սեփականությունը խուզարկության են ենթարկվել։ Այս թիվը կարող է աճել. քանի որ իրավապահ մարմինները առգրավել են մեր հավատակիցների հեռախոսներն ու համակարգիչները, դեռևս չի հաջողվել կապ հաստատել մեր տուժած բոլոր հավատակիցների հետ։

Այս դեպքից առաջ լայնածավալ խուզարկություններ արվել էին 2020 թ. փետրվարի 10-ին, երբ ոստիկանները ներխուժել էին Անդրբայկալ երկրամասում ապրող մեր 50 հավատակիցների տներ։ Գերագույն դատարանի 2017 թ. վճռից հետո ավելի քան 1 000 Եհովայի վկաների տներ են խուզարկվել։

Իմանալով աստվածաշնչյան մարգարեությունները՝ մեզ չի զարմացնում այն փաստը, որ մեր եղբայրները կրակի պես այրող հալածանքներ են կրում Ռուսաստանում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։ Մենք շարունակում ենք աղոթել մեր հավատակիցների համար՝ վստահ լինելով, որ Եհովան նրանց կտա իր սուրբ ոգին, որպեսզի հավատարիմ մնան (1 Պետրոս 4։12–14, 19