Անցնել բովանդակությանը

Եղբայր Իգոր Ավրամենկոն, որը վերջերս է մահացել, իր կնոջ՝ Ելենայի հետ

ՄԱՐՏԻ 30, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում ԱԴԾ աշխատակիցները տակնուվրա են արել մեր հավատակցի տունը

Ռուսաստանում ԱԴԾ աշխատակիցները տակնուվրա են արել մեր հավատակցի տունը

2020 թ. մարտի 23-ին Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները տակնուվրա են արել եղբայր Իգոր Ավրամենկոյի տունը նրա մահից վեց օր անց։ Եղբայրը մահացել էր սրտի կանգի պատճառով։ Ոստիկանները ցույց են տվել խուզարկություն կատարելու թույլտվությունը, որի վրա եղբայր Ավրամենկոյի անունն էր։ Սակայն նրանք վերցրել են նրա կնոջը՝ քույր Ելենային պատկանող համակարգիչը, տեսախցիկը և որոշ անձնական իրեր։

Նույն օրը՝ ավելի վաղ, ոստիկանության աշխատակիցները գնացել էին քույր Ավրամենկոյի աշխատավայր, որտեղից նրան ուղեկցել էին տուն, որպեսզի խուզարկեին այն։ Ավագ քննիչ Ստանիսլավ Գրեբենկինը սպասում էր քույր Ելենային նրա տան մոտ։ Այնտեղ նա ցույց տվեց խուզարկության թույլտվությունը։ Քույր Ավրամենկոն պրն. Գրեբենկինին տեղեկացրեց, որ իր ամուսինը մահացել է։ Նա արդեն գիտեր այդ մասին, սակայն փորձեց հիմնավորել խուզարկությունը՝ նշելով, որ իշխանությունները թույլտվությունը տվել են նախքան եղբայր Ավրամենկոյի մահվան մասին տեղյակ լինելը։

Քննիչը հավաստիացրեց քույր Ավրամենկոյին, որ իրենց աշխատակիցները «թեթև» խուզարկություն կանեն։ Նա նշեց, որ դա անհրաժեշտ է գործը շուտ փակելու և ԱԴԾ արխիվ ներկայացնելու համար։ Բայց նրանք տակնուվրա արեցին տունը։

Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել 10 Վկաների նկատմամբ։ Թեև իշխանությունները ամեն ինչ անում են, որ սասանեն մեր եղբայրների հավատը, մենք գիտենք, որ նրանց զորությունը հանգստության և մեր սիրելի Հորը՝ Եհովային ապավինելու մեջ է (Եսայիա 30։15