ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում Արսեն Ավանեսովը ազատ է արձակվել բանտից
2024 թ. հոկտեմբերի 9-ին Ռուսաստանում Արսեն Ավանեսովը ազատ արձակվեց ուղղիչ աշխատանքային գաղութից։ 2021 թ. հուլիսի 29-ին նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել վեցուկես տարվա ազատազրկման։ Հետո՝ բողոքարկման փուլում, դատավորը երկարացրել էր նրա ազատազրկման ժամկետը՝ դարձնելով յոթ տարի։ Հաշվի առնելով, որ նախքան մեղավոր ճանաչվելը Արսենը երկու տարուց ավելի եղել էր նախնական կալանքի տակ՝ նրա ազատազրկման ժամկետը համարվում է լրացած։
Արսենի հայրը՝ եղբայր Վիլեն Ավանեսովը, նույն քրեական գործի շրջանակներում մեղավոր է ճանաչվել և վեց տարով ազատազրկվել։ Նա ազատ է արձակվել 2024 թ. փետրվարի 9-ին։
Արսենը կարողացավ անկոտրում մնալ բանտում, քանի որ վճռել է, որ ինչ էլ լինի, միշտ ապրելու է իր նվիրման համաձայն և հավատարիմ է մնալու Եհովային։ Նախքան ազատազրկումը դատարանին ուղղված իր եզրափակիչ խոսքում նա նշեց. «Ես երդվել եմ, որ նվիրված եմ մնալու Եհովային։ Կյանքս նրան եմ նվիրել և դա սրտանց եմ արել։ Ես չեմ ուզում, չեմ կարող և չեմ դրժի իմ երդումը»։ Արսենը նաև արտահայտեց իր համոզվածությունն այն բանում, որ խոր արմատներ ունեցող հավատը հնարավոր չէ վերացնել։ Նա ասաց. «Հավատս չի թուլացել։ Հակառակը, էլ ավելի է ամրացել»։
Ուրախ ենք, որ Արսենը կրկին իր ընտանիքի հետ է։ Մենք կշարունակենք աղոթել մեր մյուս հավատակիցների համար, ովքեր դեռևս բանտում են։ Մխիթարական է իմանալ, որ թեև «ստիպված ենք լինում տառապել զանազան փորձությունների պատճառով», սակայն մեր հավատի ու դիմացկունության համար առատ վարձատրվելու ենք (1 Պետրոս 1։6, 7)։