Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. եղբայր Կոնստանտին Բաժենովը, նրա կինը՝ Սնեժանան, և քույր Վերա Զոլոտովան

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Կոնստանտին Բաժենովի, նրա կնոջ և 73-ամյա մի տարեց քրոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանում Կոնստանտին Բաժենովի, նրա կնոջ և 73-ամյա մի տարեց քրոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Դատավճռի հրապարակում

2020 թ. սեպտեմբերի 25-ին a Կամչատկայում Ելիզովսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Կոնստանտին Բաժենովի, նրա կնոջ՝ Սնեժանայի, և քույր Վերա Զոլոտովայի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է եղբայր Բաժենովի և նրա կնոջ նկատմամբ նշանակել տուգանք 600 000 ռուբլու (7 850 ԱՄՆ դոլար), իսկ քույր Զոլոտովայի նկատմամբ՝ 400 000 ռուբլու (5 235 ԱՄՆ դոլար) չափով։

Տվյալներ

Կոնստանտին Բաժենով

  • Ծնվել է՝ 1977 թ. (Պետրոպավլովսկ-Կամչատսկի, Կամչատկա)

  • Կենսագրություն: Չորս երեխաներից ավագն է։ Աշխատել է որպես մեխանիկ և դասավանդել է տեխնիկումում։ Սիրում է ձկնորսությամբ զբաղվել։

  • 2001 թ.-ին ամուսնացել է Սնեժանայի հետ, որը նույնպես ուսուցիչ էր։ Ունեն մեկ դուստր, որի անունը Ելիզավետա է։ Նրանք ընտանիքով ծառայում են Եհովային։

Սնեժանա Բաժենովա

  • Ծնվել է՝ 1977 թ. (Շիկոտան կղզի, Սախալին)

  • Կենսագրություն: Մեծացել է ոչ լրիվ ընտանիքում։ Դասավանդել է դպրոցում և շատ է սիրում երեխաներին։ Ներկայումս նրա դեմ հարուցված քրեական գործերի պատճառով նրան արգելել են աշխատել երեխաների հետ։

  • Տատիկն է նրան պատմել Աստծու մասին և սովորեցրել աղոթել։ Այդպիսով՝ նա սկսել է հետաքրքրվել հոգևոր բաներով և սեր զարգացնել Աստվածաշնչի հանդեպ։

Վերա Զոլոտովա

  • Ծնվել է՝ 1946 թ. (Ելիզովո, Կամչատկա)

  • Կենսագրություն: Ծնվել է մեծ ընտանիքում։ 1966 թ. ամուսնացել է Յուրի Զոլոտովի հետ։ Նրանք երկու երեխա ունեն։ Մասնագիտությամբ հաշվապահ է, սակայն թոշակի է անցել։ Սիրում է քայլարշավների գնալ, դահուկ քշել և չմուշկներով սահել։

  • Տարիներ շարունակ նա փնտրել է Աստծուն։ Տարբեր կրոններ է ուսումնասիրել։ Շատ է ուրախացել, երբ իմացել է, որ Աստված արդար է և սիրում է մարդկանց։ Թեև Վերայի ամուսինը երբեք համամիտ չի եղել նրա համոզմունքներին, սակայն նրա աչքից չի վրիպել, թե Աստվածաշունչը ինչ դրական ազդեցություն է թողել իր կնոջ վրա։

Դատական գործի պատմություն

2018 թ. օգոստոսի 19-ին ոստիկանները Ելիզովո քաղաքում խուզարկեցին երեք Եհովայի վկաների տներ։ Մեր հավատակիցներից 11-ը ձերբակալվեցին։ Երկար ժամեր տևած հարցաքննությունից հետո նրանցից 8-ին ազատ արձակեցին։ Սակայն եղբայր Բաժենովի, նրա կնոջ և քույր Զոլոտովայի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Նրանց տեղափոխեցին ժամանակավոր կալանավայր։ Երկու օր անց քույրերին ազատ արձակեցին, իսկ եղբայր Բաժենովը դատարանի որոշմամբ մնաց կալանքի տակ։ 8 օր անց նա նույնպես ազատ արձակվեց։

Մինչ սպասում ենք վճռի հրապարակմանը, աղոթում ենք, որ Բաժենովները և քույր Զոլոտովան շարունակեն լիովին ապավինել Եհովային։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ Եհովան իրեն հավատարիմներին ուրախություն և խաղաղություն կտա, և որ նրանք «սուրբ ոգու զորությամբ կառատանան հույսով» (Հռոմեացիներ 15։13

a Ենթակա է փոփոխման