Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ)՝ Ալեքսեյ Բոգատով, Եվգենի Ֆոմաշին, Վլադիմիր Մավրին

Ներքևի շարք (ձախից աջ)՝ Անդրեյ Մուրիչ և Սերգեյ Տյուրին

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Սարատովի մարզի դատարանը մեղավոր է ճանաչել հինգ եղբայրների

Ռուսաստանում Սարատովի մարզի դատարանը մեղավոր է ճանաչել հինգ եղբայրների

2023 թ. նոյեմբերի 23-ին Սարատովի Բալակովսկի շրջանի դատարանը հրապարակեց եղբայրներ Ալեքսեյ Բոգատովի, Եվգենի Ֆոմաշինի, Վլադիմիր Մավրինի, Անդրեյ Մուրիչի և Սերգեյ Տյուրինի գործով դատավճիռը։ Հինգ եղբայրներն էլ մեղավոր ճանաչվեցին։ Ալեքսեյը և Վլադիմիրը դատապարտվեցին վեց տարվա պայմանական ազատազրկման։ Անդրեյի, Սերգեյի և Եվգենիի նկատմամբ նշանակվեց 300 000 ռուբլու (3 362 դոլար) չափով տուգանք։ Եղբայրներից ոչ ոք չի կալանավորվի։

Տվյալներ

Այս հինգ հավատարիմ եղբայրների օրինակը հիշեցնում է, որ եթե վստահենք Աստծու զորությանը, հանուն բարի լուրի կկարողանանք դիմանալ ցանկացած դժվարության (2 Տիմոթեոս 1։8

Ժամանակագրություն

  1. Փետրվարի 11, 2022

    Քրեական գործ հարուցվեց։

  2. Մարտի 23, 2022

    ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին հինգ եղբայրների տները։ Նրանց հարցաքննեցին և նախնական կալանքի տակ վերցրին։

  3. Մարտի 25, 2022

    Եղբայրներին ուղարկեցին նախնական կալանքի կենտրոն։

  4. Հունվարի 23, 2023

    Եղբայրները ազատ արձակվեցին։ Նրանց նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  5. Հուլիսի 21, 2023

    Սկսվեց դատաքննությունը։

  6. Նոյեմբերի 23, 2023

    Մեղավոր ճանաչվեցին։