Անցնել բովանդակությանը

Սերգեյ Պոլյակովը իր կնոջ՝ Անաստասիայի հետ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Սերգեյ Պոլյակովը ազատ է արձակվել բանտից

Ռուսաստանում Սերգեյ Պոլյակովը ազատ է արձակվել բանտից

2022 թ. նոյեմբերի 30-ին՝ նշանակված երեք տարվա պատիժը կրելուց հետո, եղբայր Սերգեյ Պոլյակովը ազատ արձակվեց բանտից։ 2018 թ. հուլիսի 4-ից՝ իր ձերբակալումից ի վեր, նա կալանավորված է եղել տարբեր պայմաններում, այդ թվում՝ 5 ամիս անցկացրել է մենախցում։

Սերգեյը վերջին 16 ամիսները անցկացրել է Վալդայ քաղաքի ուղղիչ գաղութում, որը մոտ 3 000 կմ (1 800 մղոն) հեռու է նրա տնից։ Նա հայտնի էր որպես ամուր հավատի տեր բանտարկյալ և վայելում էր կալանավայրի աշխատակիցների ու բանտակիցների հարգանքը։ Ազատազրկման ընթացքում Սերգեյը քաջալերվում էր ընկերներից և բարեկամներից ստացած նամակներով։ Նա հաճախ մեկ օրվա կտրվածքով ավելի շատ նամակներ էր ստանում, քան ողջ գաղութը՝ շուրջ 250 հոգի։

Ազատ արձակվելուց հետո Սերգեյը միացավ իր կնոջը՝ Անաստասիային։ Անաստասիան նույնպես 5 ամիս անցկացրել է մենախցում։ Նրա դեմ մեղադրանք առաջադրվեց, նա իր հավատի համար դատապարտվեց պայմանական ազատազրկման։ Ռուսաստանի Գերագույն դատարանի՝ Եհովայի վկաների գործունեությունը արգելելու մասին որոշումից հետո Պոլյակովները ամուսնական զույգերից առաջինն էին, որ կալանավորվեցին։

Ռուսաստանում և Ղրիմում ավելի քան 100 եղբայրներ և քույրեր դեռևս ազատազրկված են։ Վստահ ենք, որ Եհովան կշարունակի աջակցել նրանց, ովքեր «ջանում են Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալ և այդ պատճառով ձախորդություններ են կրում» (1 Պետրոս 2։19