Անցնել բովանդակությանը

Օլեգ Դանիլովի ազատ արձակվելուց հետո նրան դիմավորում է իր կինը՝ Նատալյան

ՄԱՐՏԻ 5, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Օլեգ Դանիլովը ազատ է արձակվել բանտից

Ռուսաստանում Օլեգ Դանիլովը ազատ է արձակվել բանտից

2024 թ. մարտի 1-ին Օլեգ Դանիլովը երեք տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվեց։

Նախքան մեղավոր ճանաչվելը Օլեգը ասել էր, թե ինչ է վճռել անել, եթե իրեն ազատազրկման դատապարտեն. «Ես խորհել եմ Փիլիպպեցիներ 4։4-ում արձանագրված Պողոսի խոսքերի շուրջ. «Միշտ ուրախ եղեք Տիրոջով։ Դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք»։ Պողոսն այս խոսքերը գրել է բանտում։ Եհովայի հետ նրա մտերմությունը և նրա հանդեպ վստահությունը այնքան ամուր էին, որ անգամ բանտի պատերը չկարողացան խլել նրա ուրախությունը։ Ես էլ եմ վճռել նույնն անել և թույլ չտալ՝ որևէ բան ազդի ուրախությանս վրա»։

Օլեգի վճռականությունը փորձության ենթարկվեց, երբ նրան կալանավորեցին և բաժանեցին ընտանիքից։ Նրան հատկապես դժվար էր ավագ որդու հարսանիքին չմասնակցելը։ Քույր Նատալյա Դանիլովան ասում է, թե ինչն է օգնել ամուսնուն. «Օլեգը հասկացավ, որ եթե շարունակի մտածել իր կորցրածի մասին, ապա դա կթուլացնի իր վճռականությունը և կխլի ուրախությունը։ Փոխարենը նա միշտ հիշեցնում էր իրեն, թե ինչ ունի՝ Եհովայի հետ ընկերություն, սուրբ ոգու օգնություն, իրեն սիրող ընտանիք, մտերիմ ընկերներ և համաշխարհային եղբայրություն։ Այդպես նա իրեն շատ հարուստ էր զգում»։

Օլեգը և Նատալյան՝ իրենց երկու որդիների և հարսի հետ

Նատալյան պատմում է, թե Օլեգի օրինակը ինչ ազդեցություն է թողել իրենց որդիների վրա. «Տեսնելով, թե իրենց հայրը ինչերի միջով է անցել, և թե Եհովան ինչպես է աջակցել մեր ընտանիքին՝ որդիներիս վստահությունը Եհովայի հանդեպ շատ է ավելացել։ Նրանք նաև սկսել են ավելի շատ սիրել եղբայրությունը։ Առավել, քան երբևէ, վճռական են Եհովային երկրպագելը առաջին տեղում պահել»։

Ուրախ ենք, որ Օլեգը միացել է իր ընտանիքին։ Նրա օրինակը մեզ հիշեցնում է, որ հավատի համար տառապելիս անգամ կարող ենք ուրախ լինել, քանի որ Եհովայի ոգին մեզ վրա է (1 Պետրոս 4։14