Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 24, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը Ռոման Բարանովսկուն և Վալենտինա Բարանովսկայային դատապարտեց ազատազրկման

Ռուսաստանում դատարանը Ռոման Բարանովսկուն և Վալենտինա Բարանովսկայային դատապարտեց ազատազրկման

2021 թ. փետրվարի 24-ին Խակասիայի Հանրապետության Աբական քաղաքի դատարանը եղբայր Ռոման Բարանովսկուն դատապարտեց վեց տարվա ազատազրկման, իսկ նրա մորը՝ քույր Վալենտինա Բարանովսկայային, երկու տարվա ազատազրկման։ Նախկինում մեր քույրերը իրենց հավատի համար Ռուսաստանում չեն դատապարտվել ազատազրկման. սա առաջին անգամն էր։ 2020 թ. հուլիսին նա ուղեղի կաթված է ստացել։ 2021 թ. ապրիլին Վալենտինան կդառնա 70 տարեկան։

Դատավճռի հրապարակումից հետո նրանք երկուսն էլ կալանավորվեցին։ Նրանք պատրաստվում են բողոքարկել վճիռը։