ՄԱՐՏԻ 6, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում դատարանը բեկանում է եղբայր Ակոպյանի դեմ կայացված դատավճիռը
2019 թ. մարտի 1-ին Կաբարդինա-Բալկարական Հանրապետության Գերագույն դատարանը բեկանեց եղբայր Ակոպյանի դեմ կայացրած ցածր ատյանի դատավճիռը։ Նրան անհիմն մեղադրում էին «ծայրահեղական» գրականություն տարածելու և «կրոնական ատելություն հրահրելու մեջ»։ Ավելի քան մեկ տարի գործը քննվել է դատական ատյաններում։
Մինչ այդ ցածր ատյանի դատարանը 70-ամյա եղբայր Ակոպյանին դատապարտել էր հանրային աշխատանքի։ Այդ դատավճիռը բեկանվեց Գերագույն դատարանի որոշմամբ։
Մենք շնորհակալ ենք Եհովային այս հաղթանակի համար և ուրախանում ենք եղբայր Ակոպյանի հետ։ Նաև շարունակում ենք աղոթել, որ մեր եղբայրները հավատարմորեն տոկան (2 Թեսաղոնիկեցիներ 1:4)։