Անցնել բովանդակությանը

Ալեքսանդր և Աննա Սոլովյովները

ՀՈՒԼԻՍԻ 5, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը դատապարտում է եղբայր Ալեքսանդր Սոլովյովին

Ռուսաստանում դատարանը դատապարտում է եղբայր Ալեքսանդր Սոլովյովին

2019 թ. հուլիսի 4-ին՝ հինգշաբթի, Պերմ քաղաքի (Ռուսաստան) Օրջոնիկիձևսկի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ալեքսանդր Սոլովյովին և տուգանեց նրան 300 000 ռուբլու չափով (4 731 ԱՄՆ դոլար)։

Եղբայր Սոլովյովը ձերբակալվեց 2018 թ. մայիսի 22-ին՝ երեկոյան, երկաթգծի կայարանում, երբ իր կնոջ՝ Աննայի հետ վերադառնում էր արտասահմանյան ճանապարհորդությունից։ Ոստիկանության աշխատակիցները եղբայր Սոլովյովին ձեռնաշղթաներ հագցրին ու տարան ոստիկանության բաժանմունք։ Քույր Սոլովյովային ոստիկանները նույնպես տարան, սակայն առանձին մեքենայով։ Ոստիկանները ողջ գիշեր խուզարկեցին նրանց բնակարանը և առգրավեցին նկարներ, էլեկտրոնային սարքեր և Աստվածաշնչերի հավաքածու։

Որոշ ժամանակ հարցաքննելուց հետո քույր Սոլովյովային ազատ արձակեցին՝ առանց որևէ մեղադրանք առաջադրելու։ Սակայն քրեական գործ հարուցվեց եղբայր Սոլովյովի նկատմամբ, և 2018 թ. մայիսի 24-ին նա ենթարկվեց տնային կալանքի, որը տևեց մինչև նույն թվականի նոյեմբերի 19-ը։ Մինչ նա սպասում էր դատաքննության, նրանից պահանջում էին հետևել իր գործողությունների վրա դրված սահմանափակումներին։

Եղբայր Սոլովյովի դատապաշտպանները կբողոքարկեն դատավճիռը։ Նրանք նաև գանգատ են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին։

Մինչ հալածանքը մեծանում է Ռուսաստանի նման երկրներում, մենք «բոլորովին չենք վախենում մեր հակառակորդներից»։ Վստահ ենք, որ Եհովան կշարունակի բոլորիս տալ տոկունության համար անհրաժեշտ ամեն բան, մինչ մոտենում է փրկության նրա մեծ օրը (Փիլիպպեցիներ 1։28