ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում դատարանը եղբայր Ալեքսեյ Մեցգերին տուգանել է 350 000 ռուբլով և մերժել դատախազի՝ երեք տարով նրան ազատազրկելու պահանջը
2019 թ. նոյեմբերի 14-ին՝ հինգշաբթի, Պերմ քաղաքի Օրջոնիկիձևսկի շրջանային դատարանը եղբայր Ալեքսեյ Մեցգերին մեղավոր ճանաչեց և տուգանեց 350 000 ռուբլով (մոտ 5 460 ԱՄՆ դոլար)։ Այս տարի սա Ռուսաստանում 12-րդ դեպքն է, երբ մեր եղբայրները մեղավոր են ճանաչվում այսպես կոչված ծայրահեղական գործունեություն ծավալելու մեջ այն պատճառով, որ նրանք խաղաղ կերպով դավանել կամ տարածել են իրենց համոզմունքները։ Եղբայր Մեցգերի փաստաբանը կբողոքարկի այդ որոշումը։
2019 թ. ապրիլի 25-ին եղբայր Մեցգերի դեմ քրեական գործ հարուցվեց այն փաստի հիման վրա, որ նա Եհովայի վկա է։ Որպես ապացույց ներկայացվեցին եղբայր Մեցգերի՝ կրոնական թեմաներով զրույցները որոշ անհատների հետ, ովքեր գաղտնի ձայնագրել էին դրանք։
Դատաքննությունը սկսվեց 2019 թ. հոկտեմբերի 14-ին։ Դատախազը պահանջեց, որ եղբայր Մեցգերը դատապարտվի երեք տարվա ազատազրկման։ Թեև դատարանը եղբայր Մեցգերին ազատազրկման չդատապարտեց, սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ ևս մեկ եղբայր մեղավոր է ճանաչվել, և որ այս դատավճիռը կարող է նախադեպ լինել, որ ավելի շատ եղբայրներ ու քույրեր հետապնդվեն իրենց հավատի համար։
Թեև Ռուսաստանում իշխանությունները շարունակում են անհիմն կերպով հետապնդել մեր հավատակիցներին, մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի մխիթարել ու զորացնել նրանց (Սաղմոս 119։76, 161)։