ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում դատարանը երկու տարվա պայմանական ազատազրկում նշանակեց Սերգեյ Լեդենյովի նկատմամբ
2020 թ. նոյեմբերի 24-ին Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Սերգեյ Լեդենյովին։ Նրա նկատմամբ նշանակվեց երկու տարվա ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի, և երեք տարվա փորձաշրջան։ Նա չի կալանավորվի։
Դատական նիստերի վերջին օրը եղբայր Սերգեյը քաջաբար բացատրեց, թե ինչ է նշանակում լինել Եհովայի վկա։ Նա ասաց. «Եհովան մարդու, կազմակերպության կամ հավատի անուն չէ։ Եհովան Աստծու անունն է։ Աստվածաշնչում՝ «Եսայիա» գրքում, Եհովան իր հավատարիմ ծառաներին կոչում է «իմ վկաներ»։ Այս խոսքերի հիման վրա 1931 թ. համաժողովին ընդունվեց «Եհովայի վկաներ» անունը։ Այս անունը խոսում է Աստծու վկաները լինելու նշանակման մասին, այսինքն՝ պետք է ուրիշներին պատմել, որ Աստված մեր Արարիչն է, Փրկիչն ու տիեզերքի Գերիշխանը։ Պետք է պատմել նաև մարդկության առնչությամբ ունեցած նրա հրաշալի նպատակների մասին։ Սա ինձ և հավատակիցներիս համար չափազանց մեծ պատիվ է» (Եսայիա 43:10)։
Սերգեյը հաստատակամորեն դատավորին ասաց. «Ես ամաչելու կարիք չունեմ, ասես հանցանք եմ գործել։ Իմ խիղճը մաքուր է Աստծու և մարդկանց առաջ»։