ԱՊՐԻԼԻ 1, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում դատարանը մեղավոր է ճանաչել եղբայր Իգոր Իվաշինին։ Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ, որը պայմանականորեն չի կիրառվի
2020 թ. ապրիլի 1-ին Սախայի Հանրապետության Լենսկիի շրջանային դատարանը եղբայր Իգոր Իվաշինին իր հավատի համար դատապարտեց վեց տարվա ազատազրկման և որոշեց նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։ Թեև դատավճռի հրապարակումից հետո նրան թույլ է տրվել վերադառնալ տուն, սակայն նա կարող է անմիջապես ազատազրկվել, եթե փորձաշրջանի ընթացքում մեղադրվի քրեական օրենսգրքի որևէ դրույթ խախտելու մեջ, որն առնչվում է իր դավանանքին կամ պաշտամունքին։ Եղբայր Իվաշինը կբողոքարկի իր դատավճիռը։