Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը մերժեց Ռոման Գրիդասովին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը

Ռուսաստանում դատարանը մերժեց Ռոման Գրիդասովին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը

2021 թ. փետրվարի 25-ին Օրենբուրգի մարզային դատարանը մերժեց Ռոման Գրիդասովին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը։ Նա կմնա անազատության մեջ մինչև 2021 թ. օգոստոսը‵ իր պատժաժամկետի ավարտը։ Եղբայր Գրիդասովը ազատազրկված է 2019 թ. սեպտեմբերից։ Ռոմանը այն 5 եղբայրներից մեկն է, որոնք 2020 թ. փետրվարին ծեծի էին ենթարկվել բանտապահների կողմից։