Անցնել բովանդակությանը

Կոնստանտին Բաժենով

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը մերժեց եղբայր Բաժենովին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը

Ռուսաստանում դատարանը մերժեց եղբայր Բաժենովին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը

2020 թ. հոկտեմբերի 28-ին Ուլյանովսկ մարզի Դիմիտրովգրադ քաղաքի դատարանը մերժեց եղբայր Կոնստանտին Բաժենովին վաղաժամ ազատ արձակելու և նրա կալանքի մնացած ժամկետը տուգանքով փոխարինելու դիմումը։ Եղբայրը 10 օրվա ընթացքում կարող է բողոքարկել վճիռը։

Երբ 2018 թ. հունիսին Կոնստանտինը առաջին անգամ նախնական կալանքի ենթարկվեց, նա մի քիչ վախեցած էր, ինչը հասկանալի է։ Սակայն նա աստվածաշնչյան համարների իր նոթատետրը կազմեց և այդ տետրում գրի առավ մոտ 500 աստվածաշնչյան համար, որոնք անգիր հիշում էր։ Եղբայր Բաժենովը ի վերջո Աստվածաշունչ ձեռք բերեց և ընթերցեց այն չորս ամիսների ընթացքում։ Նա նամակներ էր գրում և մարդկանց աստվածաշնչյան քաջալերական մտքեր էր հայտնում։ Նաև Թագավորության երգերն էր երգում և անընդհատ Եհովայից օգնություն էր աղերսում։

Եղբայր Բաժենովը մոտ 340 օր մնաց նախնական կալանքի տակ։ 2019 թ. սեպտեմբերին մեղավոր ճանաչվելուց և երեքուկես տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո նա շարունակեց կառչած մնալ իր հոգևոր գրաֆիկին։ Եհովայի օգնությամբ նա կարողացավ նաև բանտում նշել Հիշատակի երեկոն։ Եհովայի հետ իր մտերմությունը պահպանելու շնորհիվ եղբայր Կոնստանտինը կարողանում է ուրախությամբ տոկալ այդ հալածանքի ներքո։ Եկեք շարունակենք հիշել եղբայր Բաժենովին մեր աղոթքներում։