ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում դատարանը մերժեց «JW Library» հավելվածը արգելելու որոշման վերաբերյալ բողոքը
2021 թ. սեպտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը մերժեց բողոքն ընդդեմ 2021 թ. մարտի 31-ին կայացրած որոշման, ըստ որի՝ «JW Library» հավելվածը Ռուսաստանի Դաշնության և Ղրիմի ողջ տարածքով մեկ համարվել է ծայրահեղական, և արգելք է դրվել դրա վրա։ Դատարանի սկզբնական որոշումը անմիջապես մտնում է ուժի մեջ։