Անցնել բովանդակությանը

Եղբայր Անատոլի Տոկարևը՝ դատարանի դիմաց (2020թ., օգոստոս)

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը տուգանք է նշանակել եղբայր Անատոլի Տոկարևի նկատմամբ

Ռուսաստանում դատարանը տուգանք է նշանակել եղբայր Անատոլի Տոկարևի նկատմամբ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Վճռաբեկ դատարանը մերժեց բողոքը

2021 թ. նոյեմբերի 30-ին Ընդհանուր իրավասության 6-րդ վճռաբեկ դատարանը մերժեց եղբայր Անատոլի Տոկարևի բողոքը։ Նրա նկատմամբ նշանակված տուգանքը կմնա ուժի մեջ։

2020 թ. հոկտեմբերի 23-ին Կիրովի մարզի Օկտյաբրսկիի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Անատոլի Տոկարևին և 500 000 ռուբլու (6 552 դոլար) չափով տուգանք նշանակեց նրա նկատմամբ: Եղբայրը 10 օրվա ընթացքում կարող է բողոքարկել վճիռը:

Իր վերջին ճառի ընթացքում եղբայր Տոկարևը քաջաբար ասաց. «Այս քրեական գործի շրջանակում օրենքի ներկայացուցիչներն ինձ ասացին, որ ես կա՛մ պետք է հրաժարվեմ իմ կրոնից, կա՛մ.... հրապարակայնորեն և ամենայն խստությամբ պատժվեմ.... Պարո՛ն դատավոր, ես արդեն ասել եմ իմ դատավարության առաջին օրը և նորից կասեմ, որ չեմ կարող հրաժարվել իմ հավատից.... Իհարկե, բանտի կամ նույնիսկ մահվան սպառնալիքն ինձ համար, ինչպես նաև ցանկացած Եհովայի վկայի համար կարող է վախի պատճառ լինել, իսկ ծայրահեղականի պիտակը՝ անհիմն բիծ իմ անվան վրա, սակայն, պարո՛ն դատավոր, ես չեմ կարող հրաժարվել Աստծուց և այդպիսով կորցնել նրա սերը»։