Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ եղբայրներ Ալեքսեյ Բուդենչուկը, Ալեքսեյ Միրեցկին, Ֆելիքս Մախամադիևը Գենադի Գերմանը և Ռոման Գրիդասովը

ՓԵՏՐՎԱՐԻ 24, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում եղբայրները օգնում են իրենց հավատակիցներին, ովքեր ծեծի են ենթարկվել գաղութում

Ռուսաստանում եղբայրները օգնում են իրենց հավատակիցներին, ովքեր ծեծի են ենթարկվել գաղութում

Իմանալով, որ մեր հինգ կալանավորված եղբայրները դաժանաբար ծեծի են ենթարկվել Օրենբուրգում՝ այդ քաղաքում բնակվող եղբայրներն անմիջապես գնացել են կալանավայր‵ իրենց օգնությունն առաջարկելու։ Կալանավորված եղբայրները՝ Ալեքսեյ Բուդենչուկը, Գենադի Գերմանը, Ռոման Գրիդասովը, Ֆելիքս Մախամադիևը և Ալեքսեյ Միրեցկին Սարատովից են, որը Օրենբուրգից մոտ 800 կմ (500 մղոն) հեռավորության վրա է գտնվում։

Ֆելիքս Մախամադիևը ժպտում է։ Երկու շաբաթ է անցել նրա՝ դաժանաբար ծեծի ենթարկվելուց հետո։ Եղբայրը իր վերքերը ծածկել է բաճկոնով

2020 թ. փետրվարի 15-ին ինտերնետում հրապարակվեց, որ թիվ 1 ուղղիչ գաղութում բանտապահները մահակներով դաժանաբար ծեծել են մեր 5 եղբայրներին Սարատովից։ Նորությունները կարդալուց հետո Օրենբուրգում բնակվող մեր հավատակիցներից մի քանի հոգի միասին գնացին այդ գաղութ։ Նրանք առանց վախենալու ներկայացան որպես Եհովայի վկա՝ վտանգելով իրենց ազատությունը։ Խմբի անդամները հիմնարկի հերթապահ աշխատակիցներին խնդրեցին, որ իրենց տեղեկություններ տրամադրեն հինգ եղբայրների առողջական վիճակի վերաբերյալ։ Քանի որ ըստ լուրերի‵ եղբայր Մախամադիևն ամենաշատն էր տուժել և հոսպիտալացվել էր, եղբայրները հարցրին, թե արդյոք նա ողջ է։ Աշխատակիցների հետ նրանց զրույցը տևեց մոտ երկու ժամ։

Օրենբուրգում եղբայրները նաև խումբ են կազմել, որպեսզի իրավաբանների հետ օգնություն տրամադրեն կալանավորված եղբայրներին և նրանց կանանց։ Օրենբուրգի եղբայրները կանոնավորաբար քաջալերական նամակներ են գրում կալանավայրում գտնվող մեր եղբայրներին։ Նրանք նաև գումար են տրամադրել, որ եղբայրները ավելի առողջ սնվեն, ինչը անհնար է գաղութի պայմաններում։

Եղբայրների ու քույրերի սիրառատ և անձնազոհ ոգին մեծ վկայություն էր գաղութի աշխատակիցների համար։ Նրանց աչքից չի վրիպել, թե Եհովայի վկաները որքան հոգատար են իրենց հավատակիցների նկատմամբ, նույնիսկ անծանոթ հավատակիցների, ովքեր իրենցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են բնակվում։

Որքան քաջալերական է լսել, որ եղբայրները հետևում են Եբրայեցիներ 13։3-ի հորդորին. «Հիշեցեք նրանց, ովքեր բանտի կապանքներում են, ասես թե դուք էլ եք նրանց հետ բանտարկված։ Հիշեք նաև նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանանում, քանի որ դուք էլ եք դեռ ապրում երկրի վրա» (Եբրայեցիներ 13։3