Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Սերգեյ Բրիտվինը և Վադիմ Լևչուկը՝ դատական նիստերի դահլիճում

ՕԳՈՍՏՈՍԻ 20, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում եղբայրներ Բրիտվինին և Լևչուկին սպառնում է 6,5 տարվա ազատազրկում

Ռուսաստանում եղբայրներ Բրիտվինին և Լևչուկին սպառնում է 6,5 տարվա ազատազրկում

Դատավճռի հրապարակում

Հնարավոր պատիժ

6,5 տարվա ազատազրկում

Տվյալներ

Սերգեյ Բրիտվին

  • Ծնվել է՝ 1965 թ. (Կեմերովի մարզ)

  • Կենսագրություն։ Տասնյակ տարիներ աշխատել է որպես վերամբարձ կռունկի և բեռնատարի վարորդ։ Առողջական խնդիրների պատճառով վաղաժամ թոշակի է անցել։ Սիրում է սպորտով զբաղվել։

  • 1992 թ.-ին ամուսնացել է Նատալիայի հետ։ 1995 թ.-ին սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը, երբ իմացել է, որ Աստված հարություն է խոստացել։ Մի քանի տարի անց Նատալիան նույնպես սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրան տպավորել էր այն, թե ինչպես է Սերգեյի հավատը մղում վերջինիս դրական փոփոխություններ անելու։

Վադիմ Լևչուկ

  • Ծնվել է՝ 1972 թ. (Կեմերովի մարզ)

  • Կենսագրություն։ Մեծացել է ոչ կրոնասեր ընտանիքում։ 14 տարի աշխատել է որպես հանքափոր։

  • 1992 թ.-ին սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել։ 1997 թ.-ին ամուսնացել է Տատիանայի հետ։ Ունի երկու որդի։ Նրա ամբողջ ընտանիքը հարգանքով է վերաբերվում Աստվածաշնչին։ Սիրում է սպորտով զբաղվել, նախընտրում է բացօթյա ժամանց։

Դատական գործի պատմություն

2018 թ. հուլիսի 22-ին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ներխուժեցին մեր 8 հավատակիցների տներ, որի ժամանակ հարցաքննեցին ու ձերբակալեցին եղբայրներ Բրիտվինին և Լևչուկին։ Այնուհետև Կեմերովի մարզի կենտրոնական շրջանային դատարանը սահմանեց, որ այդ երկու եղբայրների նկատմամբ կիրառվի նախնական կալանք։ Նրանք նախնական կալանքի տակ մնացին մոտ մեկուկես տարի։ 2019 թ. դեկտեմբերի 25-ին եղբայրների խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, որը շարունակվում է մինչ օրս։

Եղբայրներ Բրիտվինը և Լևչուկը այն հինգ եղբայրներից երկուսն են, որոնք Կեմերովի մարզում քրեորեն հետապնդվում են իրենց կրոնը դավանելու համար։ Մենք աղոթում ենք Ռուսաստանում ազատազրկված մեր բոլոր եղբայրների ու քույրերի համար։ Եբրայեցիներ 13։3-ում ասվում է. «Հիշեցեք նրանց, ովքեր բանտի կապանքներում են, ասես թե դուք էլ եք նրանց հետ բանտարկված։ Հիշեք նաև նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանանում, քանի որ դուք էլ եք դեռ ապրում երկրի վրա»։

a Ենթակա է փոփոխման