Անցնել բովանդակությանը

Եղբայր Եվգենի Սպիրինը՝ դատական նիստերի դահլիճի ճաղավանդակում

ՀՈՒԼԻՍԻ 9, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում եղբայր Եվգենի Սպիրինին սպասվում է յոթ տարվա ազատազրկում

Ռուսաստանում եղբայր Եվգենի Սպիրինին սպասվում է յոթ տարվա ազատազրկում

2020 թ. հուլիսի 14-ին Իվանովո մարզի Ֆուրմանովսկի քաղաքային դատարանը թերևս հրապարակի եղբայր Եվգենի Սպիրինի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է նրան դատապարտել յոթ տարվա ազատազրկման։

Եղբայր Սպիրինը, որը 34 տարեկան է, մեղադրվում է «ծայրահեղական» կազմակերպության գործունեությունը համակարգելու մեջ։ 2019 թ. հունվարի 21-ին նրա դեմ գործ էր հարուցվել անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) քննիչի կողմից։ Վեց օր անց ԱԴԾ աշխատակիցները ներխուժել էին եղբայր Սպիրինի և նրա կնոջ՝ Նատալիայի տուն։ Դրանից հետո Իվանովո մարզի Օկտյաբրսկի շրջանային դատարանը վճռել էր ամենաքիչը 2 ամիս ժամկետով նրան վերցնել նախնական կալանքի տակ զուտ այն պատճառով, որ նա Եհովայի վկա է։ Հետագայում նրա կալանքի ժամկետը ավելացվեց։

2019 թ. հուլիսի 5-ին՝ բանտում 160 օր անցկացնելուց հետո, նա ազատ արձակվեց նախնական կալանքից, և որոշվեց նրա նկատմամբ տնային կալանք կիրառել։ 2019 թ. դեկտեմբերի 18-ին Իվանովո մարզի Օկտյաբրսկի շրջանային դատարանը վճռեց եղբայր Սպիրինին ազատ արձակել տնային կալանքից՝ չնայած քննիչների առարկություններին։ Դատարանը նաև որոշեց նրա նկատմամբ հավելյալ սահմանափակումներ չկիրառել։

Մենք աղոթում ենք՝ վստահ լինելով, որ մեր երկնային Հայրը՝ Եհովան, կշարունակի աջակցել Ռուսաստանի մեր հավատակիցներին, որոնք հալածվում են իրենց հավատի համար (1 Պետրոս 4։14