Անցնել բովանդակությանը

Իգոր Իվաշին

ՄԱՐՏԻ 27, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում եղբայր Իգոր Իվաշինին սպասվում է յոթ տարվա ազատազրկում

Ռուսաստանում եղբայր Իգոր Իվաշինին սպասվում է յոթ տարվա ազատազրկում

2020 թ. մարտի 31-ին Սախայի Հանրապետության Լենսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Իգոր Իվաշինի դատավճիռը։ Դատախազը պահանջել է յոթ տարվա ազատազրկում։

2018 թ. փետրվարին Յակուտսկի քաղաքային դատարանի որոշմամբ՝ ոստիկանությունը սկսեց գաղտնալսել եղբայր Իվաշինի հեռախոսը։ Մի քանի ամիս անց ոստիկանության աշխատակիցները խուզարկեցին 8 Եհովայի վկաների տներ, այդ թվում՝ եղբայր Իվաշինի տունը։ Վերջինս 21 այլ Վկաների հետ բերման ենթարկվեց ոստիկանություն և հարցաքննվեց։ Դատախազը եղբայր Իվաշինին մեղադրեց «ծայրահեղական» կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեջ։

2019 թ. նոյեմբերի 20-ին բավարար ապացույցներ չլինելու պատճառով գործը հետ ուղարկվեց դատախազություն։ Դատախազը բողոքարկեց որոշումը, և գործը հետ ուղարկվեց շրջանային դատարան՝ նոր քննության։ 2020 թ. փետրվարին սկսվեց դատաքննությունը։

Եղբայր Իվաշինը և նրա կինը երկու դուստր ունեն։ Մինչ մոտենում է նրա դատավարության ավարտը, մենք աղոթում ենք, որ եղբայր Իվաշինի ընտանիքը շարունակի «ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կողոսացիներ 1։11