Անցնել բովանդակությանը

Եղբայր Հասան Կոգուտը իր կնոջ և որդու հետ

ՕԳՈՍՏՈՍԻ 24, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում եղբայր Հասան Կոգուտին սպասվում է երկու տարվա ազատազրկում

Ռուսաստանում եղբայր Հասան Կոգուտին սպասվում է երկու տարվա ազատազրկում

Դատավճռի հրապարակում

Հնարավոր պատիժ

2 տարվա ազատազրկում

Տվյալներ

Հասան Կոգուտ

  • Ծնվել է՝ 1983 թ. (Շահրիսաբզ, Ուզբեկստան)

  • Կենսագրություն։ Աստվածաշնչով սկսել է հետաքրքրվել 1990-ականների կեսերին։ 2004 թ.-ին տեղափոխվել է Ռուսաստան և ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ 2010 թ.-ին ամուսնացել է Եկատերինայի հետ։ 2012 թ.-ին ծնվել է նրանց որդին՝ Տիմոֆեյը։

Դատական գործի պատմություն

2018 թ. հուլիսին ոստիկանները ներխուժեցին ութ Եհովայի վկաների տներ և առգրավեցին նրանց էլեկտրոնային սարքերը։ Մի քանի ամիս անց եղբայր Կոգուտը և նրա կինը հրավիրվեցին ոստիկանություն, որպեսզի հետ վերցնեն իրենց սարքերը։ Երբ 2019 թ. փետրվարի 6-ին նրանք եկան ոստիկանություն, եղբայր Կոգուտը ձերբակալվեց։ Նրան մեղադրեցին «ծայրահեղական» կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ զուտ այն պատճառով, որ մասնակցել էր կրոնական ծառայության։

Եղբայր Կոգուտին երկու օր պահեցին ոստիկանական բաժանմունքում, այնուհետև նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Ավելի քան 200 օր նա մնաց տնային կալանքի տակ, որը հանվեց 2019 թ. օգոստոսին։ Մի քանի շաբաթ անց սկսվեց նրա գործով քրեական դատավարությունը։

Մենք վստահ ենք, որ մինչ եղբայր Հասանի ընտանիքի անդամները սպասում են դատավճռին, նրանք կշարունակեն իրենց հոգսը Եհովայի վրա գցել, քանի որ նա հոգ է տանում իրենց մասին (1 Պետրոս 5։7

a Ենթակա է փոփոխման