Անցնել բովանդակությանը

Եղբայր Սերգեյ Գրոմովը և նրա կինը՝ Ելենան

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում եղբայր Սերգեյ Գրոմովը դատապարտվել է վեց տարի և մեկ ամսվա ազատազրկման

Ռուսաստանում եղբայր Սերգեյ Գրոմովը դատապարտվել է վեց տարի և մեկ ամսվա ազատազրկման

2023 թ. սեպտեմբերի 14-ին Կազանի Մոսկովսկի քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Սերգեյ Գրոմովին և դատապարտեց վեց տարի և մեկ ամսվա ազատազրկման։ Նա կալանավորվել է 2022 թ. մարտի 15-ին և կմնա անազատության մեջ։

Տվյալներ

Անչափ գնահատում ենք Սերգեյի և Ելենայի դրսևորած նվիրվածությունն ու Եհովայի հանդեպ վստահությունը։ Նրանք լավ օրինակ են մեզ համար։ Այս զույգի հավատարմությունն ու Եհովայից ստացած օրհնությունները անժխտելի ապացույց են, որ «Եհովայի ձեռքը կարճ չէ, որ չկարողանա փրկել, ոչ էլ նրա ականջն է ծանր, որ չկարողանա լսել» (Եսայիա 59։1

Ժամանակագրություն

  1. Մարտի 15, 2022

    Քրեական գործ հարուցվեց։ Սերգեյին տարան հարցաքննության և նախնական կալանքի տակ վերցրին։

  2. Մարտի 16, 2022

    Խուզարկվեց տունը։

  3. Մարտի 17, 2022

    Տեղափոխվեց նախնական կալանքի կենտրոն։

  4. Մարտի 30, 2023

    Սկսվեց դատաքննությունը։

  5. Սեպտեմբերի 14, 2023

    Մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց վեց տարի և մեկ ամսվա ազատազրկման։

a Այս հոդվածի պատրաստման ընթացքում եղբայր Գրոմովը նախնական կալանքի տակ էր, ուստի չհաջողվեց հարցազրույց վերցնել նրանից։