Անցնել բովանդակությանը

Կալուգայի մարզային դատարանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում վերաքննիչ դատարանը եղբայր Կուզինի գործով սահմանել է, որ խախտվել են դատավարական իրավունքի նորմերը

Ռուսաստանում վերաքննիչ դատարանը եղբայր Կուզինի գործով սահմանել է, որ խախտվել են դատավարական իրավունքի նորմերը

2019 թ. սեպտեմբերի 9-ին Կալուգայի մարզային վերաքննիչ դատարանը սահմանեց, որ նույն մարզի շրջանային դատարանը եղբայր Դմիտրի Կուզինին նախնական կալանքի տակ պահելու մասին որոշումը կայացնելիս թույլ է տվել մի շարք խախտումներ։

Դատավոր Պրոկոֆևայի որոշումը շատ կարևոր էր, քանի որ հազվադեպ է լինում, որ Ռուսաստանում Եհովայի վկաների գործերով թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները իրավական գնահատական ստանան։ Մարզային դատարանը իր որոշման մեջ դատապարտեց շրջանային դատարանի կողմից թույլ տրված խախտումները և եկավ այն եզրահանգման, որ շրջանային դատարանը ծաղրի է ենթարկել եղբայր Կուզինի կրոնական համոզմունքները և նրան հնարավորություն չի ընձեռել ինչպես հարկն է պաշտպանվելու։ Դատավոր Պրոկոֆևան իր որոշման մեջ նաև նշեց, որ «անհնար է [շրջանային դատարանի] նախագահող դատավորին անվանել անկողմնակալ»։

Եղբայր Կուզինը և նրա կինը՝ Սվետլանան, իրենց ամուսնության օրը՝ 2013 թ.-ին

2019 թ. հունիսի 26-ին եղբայր Կուզինին ձերբակալեցին, երբ Կալուգայի անվտանգության դաշնային ծառայության (այսուհետ՝ ԱԴԾ) աշխատակիցները խուզարկեցին նրա բնակարանը։ Երկու օր անց Կալուգայի շրջանային դատարանը որոշում կայացրեց եղբայր Կուզինին երկու ամսով նախնական կալանքի վերցնելու մասին։ Օգոստոսի 19-ին ԱԴԾ-ի քննիչը միջնորդություն ներկայացրեց նույն դատարանին եղբայր Կուզինի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Եղբայր Կուզինը բողոքարկեց որոշումը մարզային վերաքննիչ դատարան։ Բողոքը քննվեց նախագահող դատավոր Պրոկոֆևայի կողմից։ Նա սահմանեց, որ ստորին ատյանի դատարանը ոտնահարել է դատավարական իրավունքի նորմերը։ Ուստի եղբայր Կուզինի գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության՝ մեկ այլ դատավորի նախագահությամբ։ Ցավոք, սեպտեմբերի 23-ին շրջանային դատարանը նոր դատավորի նախագահությամբ կրկին որոշում կայացրեց եղբայր Կուզինի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին։

Վստահ ենք, որ Եհովա Աստված, որը հավատարիմ է ու արդար, կշարունակի հոգ տանել Ռուսաստանի մեր այն եղբայրների ու քույրերի մասին, ովքեր ապավինում են իրեն (2 Օրենք 32։4, 9–11