Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Ալեքսեյ Բուդենչուկը, Կոնստանտին Բաժենովը, Ֆելիքս Մախամադիևը, Ալեքսեյ Միրեցկիյը, Ռոման Գրիդասովը և Գենադի Գերմանը՝ նախքան ձերբակալվելը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում ևս վեց եղբայրներ են դատապարտվել և ազատազրկվել

Ռուսաստանում ևս վեց եղբայրներ են դատապարտվել և ազատազրկվել

2019 թ. սեպտեմբերի 19-ին՝ հինգշաբթի, Ռուսաստանի Սարատով քաղաքում վեց եղբայրներ դատապարտվեցին և ազատազրկվեցին պարզապես Եհովայի վկա լինելու համար։

Սարատովի Լենինսկի շրջանային դատարանի դատավոր Դմիտրի Լարինը եղբայրներ Կոնստանտին Բաժենովին և Ալեքսեյ Բուդենչուկին դատապարտեց երեք տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, եղբայր Ֆելիքս Մախամադիևին՝ երեք տարվա ազատազրկման, իսկ եղբայրներ Ռոման Գրիդասովին, Գենադի Գերմանին և Ալեքսեյ Միրեցկիյին՝ երկու տարվա ազատազրկման։ Բացի այդ, դատավճռում նշվում է, որ պատիժը կրելուց հետո հինգ տարվա ընթացքում այդ եղբայրները չեն կարող զբաղեցնել պատասխանատու պաշտոններ հասարակական կազմակերպություններում։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը։

Վեց եղբայրներին առաջին անգամ մեղադրանք առաջադրվեց այն բանից հետո, երբ 2018 թ. հունիսի 12-ին Ռուսաստանի իշխանությունները Սարատովում խուզարկեցին Վկաների յոթ տներ։ Բոլոր եղբայրները ամուսնացած են, իսկ եղբայր Բուդենչուկը նաև երկու դպրոցահասակ երեխա ունի։ Եղբայրներ Բուդենչուկը, Բաժենովը և Մախամադիևը ձերբակալությունից հետո գրեթե մեկ տարի նախնական կալանքի տակ են եղել։

Դատարանին ուղղած իրենց վերջին խոսքում վեց եղբայրները Աստվածաշնչից ոգևորիչ մեջբերումներ արեցին և ասացին, որ մեղադրական կողմի հանդեպ լցված չեն թշնամանքով։

Այժմ Ռուսաստանը յոթ մարդու մեղավոր է ճանաչել և դատապարտել է ազատազրկման։ Ավելի քան 250 եղբայրներ ու քույրեր քրեորեն հետապնդվում են։ Նրանցից 41-ը գտնվում են անազատության մեջ (նախնական կալանք կամ ազատազրկում), իսկ 23-ը տնային կալանքի տակ են։

Մենք աղոթում ենք Ռուսաստանի մեր բոլոր հավատարիմ ու քաջ եղբայրների ու քույրերի համար, որ Եհովայի «փառավոր հզորությունը նրանց անհրաժեշտ զորությունը տա, որպեսզի կարողանան ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կողոսացիներ 1:11