Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Անատոլի Ռազդոբարովն իր կնոջ՝ Գրետայի հետ և Նիկոլայ Մերինովը կնոջ՝ Լիլյայի հետ նախքան ռուս իրավապահների կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուս ոստիկանները կտտանքների են ենթարկել երկու ամուսնական զույգի

Ռուս ոստիկանները կտտանքների են ենթարկել երկու ամուսնական զույգի

2021 թ. հոկտեմբերի 4-ին՝ երկուշաբթի, Ռուսաստանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը կտտանքների է ենթարկել և խոշտանգել Անատոլի և Գրետա Ռազդոբարովներին և Նիկոլայ ու Լիլիա Մերինովներին։ Այս սարսափելի դեպքերը տեղի են ունեցել Իրկուտսկում 12 Եհովայի վկաների տների խուզարկության ընթացքում։ Որոշ եղբայրներ էլ ձերբակալվել են։

Առավոտյան ժամը 6:00-ին հատուկ ուժայինները ներխուժեցին Անատոլիի և Գրետայի տուն։ Բռնելով Գրետայի մազերից՝ ոստիկանները նրան քարշ տվեցին մյուս սենյակ։ Նրանք ոլորեցին Գրետայի ձեռքերը, ձեռնաշղթաներ հագցրին և մի քանի անգամ հարվածեցին։

Այդ ընթացքում նրանք Անատոլիին գցել էին գետնին, ձեռքերը մեջքին էին կապել և ձեռնաշղթաներ հագցրել ու հարվածել գլխին և որովայնին։ Այնուհետև ոստիկանները քաշելով եղբոր՝ ձեռնաշղթաների մեջ գտնվող ձեռքերից՝ բարձրացրել էին գետնից։ Անատոլին ցավից կուչ էր եկել, քանի որ նրա մարմնի ողջ ծանրությունն ընկել էր ուսերի վրա։ Ոստիկանները հարվածներ էին հասցրել Անատոլիի ձեռքերին՝ պահանջելով ընդունել իր մեղավորությունը և տեղեկություններ հայտնել եղբայրների մասին։ Հետո նրանք խոշտանգել էին նրան՝ փորձելով ապակյա շիշը հետույքը մտցնել։ Ռազդոբարովների տան խուզարկությունը տևեց ավելի քան ութ ժամ։

Երբ ոստիկանները ներխուժեցին Նիկոլայ և Լիլիա Մերինովների տուն, նրանք ծանր առարկայով հարվածեցին Նիկոլայի դեմքին: Նա ընկավ հատակին և կորցրեց գիտակցությունը։ Նիկոլայը գիտակցության եկավ իր վրա նստած ոստիկանի հարվածներից։ Այդ ոստիկանը կոտրեց եղբոր առջևի ատամները։ Մյուս ոստիկանները, Լիլիայի մազերից բռնելով, հանեցին անկողնուց և ձեռնաշղթաներ հագցրին, և խոշտանգումների ենթարկեցին։ Ավելի ուշ նրան թույլ տվեցին պատշաճ հագնվել։

Ըստ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի՝ իշխանության նման չարաշահումը համարվում է հանցագործություն։ Բացի այդ՝ Ռուսաստանի Դաշնությունը ենթակա է որոշ միջազգային կազմակերպությունների, որոնց կանոնակարգի համաձայն՝ անհատին պետք է պաշտպանել խոշտանգումներից։ Ուստի այս ամուսնական զույգերը կատարված ոճրագործությունների համար կդիմեն առկա բոլոր իրավական միջոցներին՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային։

Իրկուտսկում 12 խուզարկությունների և երկու ամուսնական զույգերի վրա հարձակում գործելու հաջորդ օրը մոտ 300 քույրեր ու եղբայրներ եկան Օկտյաբրսկի շրջանի դատարան՝ նախնական կալանքի ենթարկված իրենց 6 հավատակիցներին աջակցելու նպատակով

Երկու օր տևած խուզարկություններից հետո դատարանը վեց եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք սահմանեց։ Այդ եղբայրներն են Յարոսլավ Կալինը, Սերգեյ Կոստեևը, Նիկոլայ Մարտինովը, Միխայիլ Մոյշը, Ալեքսեյ Սոլնեչնին և Անդրեյ Տոլմաչյովը։ Անարդարության զոհ դարձած իրենց հավատակիցներին աջակցելու համար դատարան էր եկել մոտ 300 հոգի։

Ռուսաստանում ապրող մեր սիրելի քույրերին և եղբայրներին ուզում ենք հիշեցնել թեսաղոնիկեցիներին ուղղված Պողոսի խոսքերը. «Մենք հպարտանում ենք ձեզանով Աստծու ժողովներում ձեր տոկունության և հավատի համար, որ դրսևորում եք ձեր կրած բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ» (2 Թեսաղոնիկեցիներ 1։4