Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սերգեյ Լեդենյովի բողոքը մերժվել է

Սերգեյ Լեդենյովի բողոքը մերժվել է

2021 թ. հունվարի 19-ին Կամչատկայում դատարանը մերժել է եղբայր Սերգեյ Լեդենյովի բողոքը։ Հետևաբար նրա նկատմամբ նշանակված 2 տարվա պայմանական ազատազրկումը այժմ ուժի մեջ կմտնի։ Նա չի կալանավորվի։

Նախքան վճռի հրապարակումը Սերգեյին հնարավորություն տրվեց խոսել դատարանի առաջ։ Սերգեյն անվախորեն պաշտպանեց իր հավատը և վճռականորեն հայտնեց, որ շարունակելու է պաշտել Եհովային։ Նա նշեց. «Իմ հավատը հիմնված է ոչ թե ինչ-որ կազմակերպության կանոնակարգի, այլ Աստվածաշնչի վրա։ Օրինակ՝ այն բանի, որ «ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է», և որ «Եհովա է նրա անունը» (Եբրայեցիներ 3:4; Ելք 15:3)։ Ոչ մի պատիժ չի կարող այդ բառերը ջնջել ո՛չ Աստվածաշնչից, ո՛չ իմ սրտից»։