Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 8, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սերգեյ Վերխոտուրովը դատապարտվել է 6 տարվա պայմանական ազատազրկման

Սերգեյ Վերխոտուրովը դատապարտվել է 6 տարվա պայմանական ազատազրկման

2021 թ. մարտի 5-ին Նիժնի Նովգորոդի Պրիոկսկի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Սերգեյ Վերխոտուրովին։ Եղբայր Վերխոտուրովը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, և նա դեռևս կմնա ազատության մեջ։ Սերգեյը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։