Անցնել բովանդակությանը

Վերևի ձախ կողմից ժամացույցի սլաքի ուղղությամբ. Եվգենի Դեշկոն, Ռուսլան Կորոլյովը, Վիկտոր Մալկովը և նրա կինը՝ Վերան, Վալերի Շալևը և նրա կինը՝ Սվետլանան։ Եղբայր Մալկովը, ով նույնպես այս գործով մեղադրյալների շարքում էր, նախքան դատարանի վերջնական որոշումը մահացավ

ՄԱՐՏԻ 24, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սմոլենսկից չորս եղբայրներ ամուր են՝ չնայած հալածանքին և բանտարկությանը

Սմոլենսկից չորս եղբայրներ ամուր են՝ չնայած հալածանքին և բանտարկությանը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց բողոքը

2021 թ. օգոստոսի 31-ին Սմոլենսկի շրջանային դատարանը մերժեց եղբայրներ Դեշկոյի, Կորոլյովի և Շալևի բողոքը։ Նրանց սկզբնական պատիժը կմնա ուժի մեջ, և նրանք չեն կալանավորվի։

Դատարանը երեք եղբայրների մեղավոր ճանաչեց «ծայրահեղականության մեջ»

2021 թ. ապրիլի 23-ին Սմոլենսկի արդյունաբերական գործերով շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Եվգենի Դեշկոյին, Ռուսլան Կորոլյովին և Վալերի Շալևին։ Եղբայրներ Կորոլյովը և Շալևը դատապարտվեցին վեցուկես, իսկ եղբայր Դեշկոն՝ վեց տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Եվգենի Դեշկո

  • Ծնվել է 1989 թ. (Սոչի)

  • Կենսագրություն: Աշխատել է որպես մերսող, վարորդ և էլեկտրիկ։ Մեծացել է Վկաների ընտանիքում։ Աստվածաշնչյան սկզբունքների հանդեպ խոր հարգանքը մղել է նրան հրաժարվելու զինվորական ծառայությունից։ Մկրտվել է 2012 թ.-ին։ 2012–2014 թթ.-ին կատարել է այլընտրանքային ծառայություն հիվանդանոցում։

Ռուսլան Կորոլյով

  • Ծնվել է 1982 թ. (Սմոլենսկ)

  • Կենսագրություն: Փոքր տարիքում սիրել է ուսումնասիրել և վերանորոգել էլեկտրական սարքեր։ Ավելի ուշ դարձել է մեխանիկ։ Ծառայել է ռուսական բանակում։ Սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և մխիթարություն գտել։ Մկրտվել է 2004 թ.-ին։

Վիկտոր Մալկով

  • Ծնվել է 1959 թ. (Սմոլենսկ)

  • Կենսագրություն: Աշխատել է որպես մեխանիկ, ատաղձագործ և տանիքագործ։ Ամուսնացել է Վերայի հետ 1992 թ.-ին։ Երիտասարդ տարիքում սիրել է ֆուտբոլ խաղալ։ Հոգ է տարել տեսողական խնդիրներ ունեցող եղբոր մասին։

    Կռվարար մարդու համբավ է ունեցել։ Յոթ տարի ազատազրկված է եղել։ Նրա ամուսնությունը գտնվել է քայքայման եզրին, սակայն Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո դարձել է խաղաղասեր, օրինապահ քաղաքացի և օրինակելի ամուսին։ Մկրտվել է 2008 թ.-ին։ Մահացել է 2020 թ. ապրիլի 26-ին։

Վալերի Շալև

  • Ծնվել է 1977 թ. (Յարցևո)

  • Կենսագրություն: Երիտասարդ տարիքում սովորել է անգլերեն։ Ավարտել է ռազմական ինստիտուտ, տեղափոխվել Ռուսաստանի հեռավոր արևելք և զինված ուժերում աշխատել հաշվապահ։ Դրանից հետո աշխատել է որպես ֆինանսական խորհրդատու։ 1999 թ.-ին ամուսնացել է Սվետլանայի հետ, ում հանդիպել է քոլեջում, և որդեգրել է նրա չորսամյա որդուն։ Սիրում է մարզվել, ֆուտբոլ խաղալ և վազել։

    Մայրը աստվածաշունչ է ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և պատմել է որդուն այն ամենը, ինչ սովորել է։ Սկզբում Վալերին փորձում էր համոզել մորը, որ հրաժարվի իր նոր հավատից, սակայն հետագայում հասկացավ, որ դա է ճշմարտությունը։ Մկրտվել է 2002 թ.-ին։

Դատական գործի պատմություն

Սմոլենսկում եղբայրների հանդեպ հալածանքը սկսվել էր դեռևս Վկաների գործունեության վրա արգելք դնելու՝ 2017 թ. Գերագույն դատարանի կայացրած որոշումից առաջ։ 2016 թ. դեկտեմբերի 18-ին 15 զինված ոստիկաններ ներխուժեցին Սմոլենսկի Թագավորության սրահ, որտեղ հանդիպում էր անցկացվում։ Այդ պահին սրահում ներկա էին մոտ 60 եղբայրներ և քույրեր։ Խուզարկության ընթացքում ոստիկանները սկզբում թաքցրել, իսկ հետո իբր հայտնաբերել էին ռուսական կառավարության կողմից ծայրահեղական համարվող գրականություն։

2018–2019 թթ. խուզարկություններն ու ձերբակալությունները շարունակվեցին։ 2019 թ. ապրիլի 25-ին ոստիկանները ներխուժեցին մի քանի տներ և ձերբակալեցին եղբայրներ Ռուսլան Կորոլյովին, Վալերի Շալևին և Վիկտոր Մալկովին։ Վիկտորը ոստիկաններին հարցրեց. «Կռվարար լինելու պատճառով յոթ տարի բանտում եմ եղել, սակայն փոխվել եմ և դարձել հավատացյալ.... ու հիմա բարի լուրը քարոզելու համա՞ր եք ուզում ձերբակալել»։

Եղբայր Եվգենի Դեշկոն ձերբակալվեց այս դեպքերից մի քանի օր անց։ Եվգենին հիշում է. «Քանի որ սպասում էի, որ ինձ հետ էլ կարող է նման բան լինել, արդեն նախապատրաստվել էի»։ Նրան շատ են քաջալերում Հեսուին ուղղված Եհովայի խոսքերը. ««Քա՛ջ եղիր և զորացի՛ր»։ Մի՛ սարսափիր ու մի՛ զարհուրիր, քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ» (Հեսու 1։9)։ Եվգենին ասում է. «Այս խոսքերով Եհովան և՛ քաջալերեց, և՛ հավաստիացրեց, որ մեր կողքին կլինի»։

Իսկ Ռուսլանը կալանավայրում շատ է խորհրդածել Մատթեոս 6։34-ի շուրջ։ Նա ասում է. «Ապագայի մասին անհանգստանալու փոխարեն ես զբաղված եմ մնում նամակներ գրելով, Աստվածաշունչ կարդալով և բանտակիցներիս հետ ճշմարտության մասին խոսելով։ Իրականում ես անհանգստանալու կամ հուսահատվելու ժամանակ չունեմ»։

2020 թ. մարտին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) քննիչ Գ. Պ. Բեզռուկովը կրճատեց չորս եղբայրների սահմանափակումները և հանեց նրանց վրայից տնային կալանքը։ Նրանք կալանքի տակ էին եղել մոտ մեկ տարի։ Կալանքի ընթացքում եղբայրների դրսևորած հնազանդության ոգին և իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը նպաստել էին այս փոփոխությանը։ Քննիչը վստահ էր, որ եթե ազատ արձակի եղբայրներին, նրանք չենք խոչընդոտի քննությանը և չեն ընդդիմանա, եթե նորից ձերբակալության հարց առաջանա։

Ցավոք, սրանից կարճ ժամանակ հետո Վիկտորը մահացավ։ Կալանավայրի վատ պայմանները և քրեական հետապնդումների հետ կապված սթրեսային իրավիճակները անդառնալի վնաս հասցրին նրա առողջությանը։

Ռուսլանը, Վալերին և Եվգենին վճռել են հետևել Վիկտորի օրինակին և հավատարիմ մնալ մինչև վերջ։ Հոգևոր մտածելակերպ պահպանելը նրանց օգնում է ոչ միայն դիմանալ այդ հալածանքին, այլ նաև ուրախ մնալ։

Վալերին ասում է. «Բանտարկության շնորհիվ ավելի մտերմացա Եհովայի հետ։ Երբեք այսքան մոտ չէի զգացել նրան։ Անընդհատ կարդում էի Աստվածաշունչը։ Ճիշտ է, բանտում հեշտ չէ, սակայն մարդիկ առանց Եհովայի էլ են դիմանում։ Իսկ մենք, որ ունենք Եհովայի աջակցությունը, առավել պետք է դիմանանք»։

Եվգենին հիմա ավելի վստահ է, որ Եհովան պատրաստ է օգնել մեզ։ Նա ասում է. «Մեկ անգամ ևս համոզվեցի, որ Աստված օգնում է հատկապես դժվարին իրավիճակներում։ Այդ իսկ պատճառով էլ չեմ անհանգստանում, թե ինչ փորձություններ կլինեն ապագայում»։

Անկախ դատավարության արդյունքներից՝ Եվգենին վճռել է ամեն ինչ անել, որպեսզի դիմանա փորձություններին և հավատարիմ մնա։

Մենք վստահ ենք, որ Եհովայի օգնությամբ այս եղբայրներն ու նրանց ընտանիքները, պահպանելով իրենց ուրախությունը, կդիմանան փորձություններին (2 Թեսաղոնիկեցիներ 3։5