Անցնել բովանդակությանը

Եղբայրներ Եվգենի Ֆեդինը և Սերգեյ Լոգինովը

ՄԱՅԻՍԻ 2, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սուրգուտում դատարանը ազատ է արձակում կալանավորված մյուս երկու եղբայրներին

Սուրգուտում դատարանը ազատ է արձակում կալանավորված մյուս երկու եղբայրներին

2019 թ. ապրիլի 9-ին Սուրգուտի քաղաքային դատարանի որոշմամբ՝ նախնական կալանքից ազատ արձակվեցին եղբայրներ Եվգենի Ֆեդինը և Սերգեյ Լոգինովը։ Այս որոշմամբ՝ մերժվեց նախնական կալանքի ժամկետը երկարացնելու մասին Ռուսաստանի իշխանությունների միջնորդությունը։ Թեև եղբայրների դեմ ներկայացված մեղադրանքները դեռ քննության փուլում են, սակայն ապրիլի 11-ին նրանց թույլ տրվեց լքել կալանավայրը։

Եղբայրներ Եվգենի Ֆեդինը և Սերգեյ Լոգինովը կալանավորված էին 2019 թ. փետրվարի 15-ից։ Նրանք ձերբակալվեցին այն բանից հետո, երբ Սուրգուտ քաղաքում ոստիկանությունը համատարած ներխուժեց հավատացյալների տներ և խուզարկեց դրանք։ Այդ առիթով քրեական գործեր հարուցվեցին ընդհանուր հաշվով 19 Վկաների նկատմամբ։ Նրանցից երեքին՝ եղբայրներ Եվգենիին, Սերգեյին, ինչպես նաև Արթուր Սևերինչիկին նախնական կալանքի վերցրին։ Արթուրը ազատ արձակվեց ավելի վաղ՝ մարտի 15-ին։

Փետրվարին իրականացված խուզարկումների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները կտտանքների ենթարկեցին մեր եղբայրներից յոթին, որոնց թվում էր եղբայր Լոգինովը։ Այդ անմարդկային վերաբերմունքի դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատը դեռ գտնվում է դատարանի վարույթում։

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի ցույց տալ, որ ամենայն ուշադրությամբ լսում է մեր աղոթքները, և կզորացնի Ռուսաստանի մեր հավատարիմ եղբայրներին ու քույրերին (Սաղմոս 10։17