Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սվետլանա Մոնիսի նկատմամբ տուգանք է նշանակվել

Սվետլանա Մոնիսի նկատմամբ տուգանք է նշանակվել

2021 թ. փետրվարի 15-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը Սվետլանա Մոնիսին մեղավոր է ճանաչել արգելված կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ և նրա նկատմամբ տուգանք է նշանակել 10 000 ռուբլու (137 դոլար) չափով։

Դատարանին ուղղված իր խոսքերում Սվետլանան հավատ ու քաջություն դրսևորեց։ Նա ասաց. «Ես հիմա ձեր առաջ կանգնել եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի և նրա Հոր՝ Եհովա Աստծու անվան համար։ Ահա թե ինչ է գրված Աստվածաշնչում դրա վերաբերյալ։ 1 Պետրոս 4։14–16-ում ասվում է. «Եթե Քրիստոսի անվան համար նախատվում եք, երջանիկ եք, որովհետև փառքի ոգին, այո՛, Աստծու ոգին մնում է ձեզ վրա։ Սակայն ձեզանից ոչ մեկը թող չչարչարվի իբրև մարդասպան, գող, չարագործ կամ էլ ուրիշների գործերին խառնվող։ Իսկ եթե որպես քրիստոնյա է չարչարվում, թող չամաչի, այլ թող փառավորի Աստծուն՝ ապրելով այդ անվան համաձայն»»։