Անցնել բովանդակությանը

Մայիսի 23, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Դենիս Քրիստենսենին ազատազրկելու մասին դատավճիռը

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Դենիս Քրիստենսենին ազատազրկելու մասին դատավճիռը

2019 թ. մայիսի 23-ին Օրյոլի մարզային դատարանի երեք դատավորներից բաղկացած կազմը մերժեց Դենիս Քրիստենսենի բողոքը և անփոփոխ թողեց նրան վեց տարով ազատազրկելու մասին դատավճիռը։ Դատական նիստին ներկա էին մոտ 80 եղբայրներ ու քույրեր։ Ներկա էին նաև պաշտոնյաներ Ավստրալիայից և Դանիայից։ Միջազգային լրատվամիջոցները արդեն հաղորդել են այս գործի արդյունքների մասին։

Արդեն երեք ամիս է անցել այն բանից հետո, երբ փետրվարին դատավճիռ կայացվեց ընդդեմ եղբայր Քրիստենսենի։ Այդ ամիսների ընթացքում ոստիկանները խուզարկել են Վկաների 115 տուն, և համեմատած նախորդ ամիսների՝ երեք անգամ աճել է Եհովայի վկաների դեմ հարուցված քրեական գործերի թիվը։

Մենք աղոթում ենք եղբայր Քրիստենսենի և Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հավատակիցների համար։ Վստահ ենք, որ Եհովան «մոտ է բոլոր իրեն կանչողներին» և կշարունակի օգնել մեր եղբայրներին մնալու վճռական հալածանքի բախվելիս (Սաղմոս 145:18):