Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Վերաքննիչ դատարանը նվազեցրել է Ռայմանների պատժաժամկետը

Վերաքննիչ դատարանը նվազեցրել է Ռայմանների պատժաժամկետը

2021 թ. փետրվարի 26-ին Կոստրոմա մարզի դատարանը օրինական ուժի մեջ թողեց Սերգեյ Ռայմանի և նրա կնոջ՝ Վալերիայի վերաբերյալ 2020 թ. հոկտեմբերի մեղադրական դատավճիռը։ Սակայն դատարանը կրճատեց նրանց պատժաժամկետը։ Սերգեյի պայմանական ազատազրկումը 8-ից դարձել է 3 տարի, իսկ Վալերիայինը՝ յոթից երկու տարի։ Նրանք դեռ ազատության մեջ կլինեն։