Անցնել բովանդակությանը

Օրյոլի մարզային դատարանը

ՄԱՅԻՍԻ 14, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Վերաքննիչ դատարանում շուտով կավարտվի Քրիստենսենի բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանում շուտով կավարտվի Քրիստենսենի բողոքի քննությունը

2019թ. մայիսի 7-ին՝ երեքշաբթի, Օրյոլի մարզային դատարանում սկսվեց Դենիս Քրիստենսենի բողոքի քննությունը։ Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման իր հավատը դավանելու համար։ Մինչ այժմ վերաքննիչ դատարանը հետևել է Ռուսաստանի դատարանների կողմից սահմանված պրակտիկային՝ մերժելով ինչպես հարկն է քննել պաշտպանական կողմի՝ Դենիսի անմեղությունը փաստող ծանրակշիռ ապացույցները։ Երեք դատավորներից բաղկացած դատական կազմը բողոքի վերաբերյալ որոշումը հավանաբար կհրապարակի շաբաթավերջին։

Բողոքի քննության առաջին օրը շատ եղբայրներ ու քույրեր էին եկել դատարան՝ աջակցելու Դենիսին։ Ներկաների թվում էին տարբեր երկրներից դիվանագետներ, լրագրողներ և մարդու իրավունքների հարցերով զբաղվող փաստաբաններ։ Դատական նիստը սկսվեց 20–25 հոգանոց փոքր նիստերի դահլիճում, ուստի մոտ 50 հոգի չկարողացավ ներս մտնել։ Սակայն դատարանը բավարարեց դատական նիստը ավելի մեծ՝ մոտ 80 հոգանոց դահլիճում անցկացնելու մասին Դենիսի փաստաբանների միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվեց միայն երեք ժամ հետո։

Դատաքննության երկրորդ օրը դատարանը մերժեց կրկին քննել պաշտպանական կողմի ներկայացրած Դենիսի անմեղությունը փաստող մեծ թվով ապացույցները։ Սա ցավով ենք նշում, քանի որ Դենիսի պաշտպանները համոզված են, որ դրանք կբացահայտեին դատավճռի անհիմն լինելը։ Օրվա վերջում դատարանը հայտարարեց, որ դատական նիստը կշարունակվի մայիսի 16-ին՝ հինգշաբթի, երբ կներկայացվի եզրափակիչ ճառը։

Մենք շարունակում ենք աղոթել, որ Ռուսաստանում մեր եղբայրները պահպանեն իրենց խաղաղությունն ու ամուր հավատը Եհովայի այն խոստման հանդեպ, որ նա կազատի նրանց այն մարդկանցից, ովքեր արհամարհում են նրանց (Սաղմոս 12։5