Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ). Նինա Աստվածատուրովա, Ելենա Բարմակինա, Լյուդվիգա Կատանաևա

Ներքևի շարք (ձախից աջ). Իգոր Լոնչակով, Յուրի Ռեդոզուբով, Եկատերինա Տրեգուբա, Ելենա Ցորն

ՀՈՒԼԻՍԻ 25, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Վլադիվոստոկում Վկաները անկոտրում են աղոթքների ու դրական տրամադրվածության շնորհիվ

Վլադիվոստոկում Վկաները անկոտրում են աղոթքների ու դրական տրամադրվածության շնորհիվ

Վլադիվոստոկ քաղաքի Պերվորեչենսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի քույրեր Նինա Աստվածատուրովայի, Ելենա Բարմակինայի, Լյուդվիգա Կատանաևայի, Եկատերինա Տրեգուբայի, Ելենա Ցորնի, եղբայրներ Իգոր Լոնչակովի և Յուրի Ռեդոզուբովի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի սահմանել։

Տվյալներ

Մեծապես մխիթարվում ենք, երբ իմանում ենք, որ Եհովան շարունակում է օրհնել և հոգ տանել իր ծառաներին՝ իր հավանությամբ «պատելով նրանց, ինչպես մեծ վահանով» (Սաղմոս 5։12

Ժամանակագրություն

  1. Օգոստոսի 6, 2019

    Ելենա Բարմակինան մեղավոր ճանաչվեց։

  2. Հունիսի 8, 2020

    Նինայի, Լյուդվիգայի և Ելենա Ցորնի դեմ քրեական գործ հարուցվեց։

  3. Հունիսի 17, 2020

    Ելենա Բարմակինայի դեմ դատաքննություն սկսվեց։

  4. Հուլիսի 9, 2020

    Նինայի, Լյուդվիգայի, Ելենա Ցորնի և Յուրիի տները խուզարկվեցին։ Յուրիին տարան հարցաքննության։ Նինայի, Լյուդվիգայի և Ելենա Ցորնի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  5. Սեպտեմբերի 4, 2020

    Իգորը մեղավոր ճանաչվեց։

  6. Սեպտեմբերի 8, 2020

    Եկատերինան մեղավոր ճանաչվեց։

  7. Սեպտեմբերի 29, 2020

    Ծայրահեղականության վերաբերյալ բավարար ապացույցներ չունենալու պատճառով Ելենա Բարմակինայի գործը վերադարձվեց դատախազին։

  8. Օգոստոսի 11, 2021

    Յուրին մեղավոր ճանաչվեց։ Ելենա Բարմակինայի գործը վերսկսվեց։ Բոլոր գործերը կցվեցին իրար։

  9. Սեպտեմբերի 28, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

a b Քույրեր Աստվածատուրովայից և Կատանաևայից չհաջողվեց հարցազրույց վերցնել։