Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ)՝ Ալեքսանդր Կետովը, Անդրեյ Խարլամովը, նրա կինը՝ Լարիսան, Անդրեյ Կրուգլյակովը

Ներքևի շարք (ձախից աջ)՝ Լիդիա Նեկրասովան, Սերգեյ Ուշախինը

ՕԳՈՍՏՈՍԻ 10, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Վճռական են մնալ հավատարիմ՝ չնայած հալածանքին

Վճռական են մնալ հավատարիմ՝ չնայած հալածանքին

Կոմիի Հանրապետության Սիկտիվկարսկի քաղաքի դատարանը շուտով կհրապարակի եղբայր Ալեքսանդր Կետովի, Անդրեյ Խարլամովի, Ալեքսանդր Կրուգլյակովի, քույր Լիդիա Նեկրասովայի և եղբայր Սերգեյ Ուշախինի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի սահմանել։

Տվյալներ

Այս բոլոր դեպքերը փաստում են, որ Եհովան «մեծ զորություն» է տալիս մեր այն եղբայրներին ու քույրերին, ովքեր փորձություններ են կրում, և օգնում է հավատարիմ մնալ (Եսայիա 40։29

Ժամանակագրություն

  1. Մարտի 2, 2021

    Սիկտիվկարում խուզարկվեցին առնվազն 14 Եհովայի վկա ընտանիքների տներ։ Ալեքսանդր Կետովին, Անդրեյ Խարլամովին և Ալեքսանդր Կրուգլյակովին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։ Լիդիա Նեկրասովայի և Սերգեյ Ուշախինի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  2. Մարտի 3, 2021

    Ալեքսանդր Կետովը և Անդրեյ Խարլամովը ազատ արձակվեցին նախնական կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Իսկ Ալեքսանդր Կրուգլյակովը նախնական կալանքի տակ վերցվեց։

  3. Ապրիլի 27, 2021

    Անդրեյ Խարլամովը ազատ արձակվեց տնային կալանքից։

  4. Ապրիլի 28, 2021

    Ալեքսանդր Կետովը ազատ արձակվեց տնային կալանքից, իսկ Ալեքսանդր Կրուգլյակովը՝ նախնական կալանքից։

  5. Ապրիլի 19, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

  6. Հունիսի 9, 2022

    Դատավորը գործը հետ ուղարկեց դատախազություն ծայրահեղականության մասին ոչ բավարար փաստերի պատճառով։

  7. Փետրվարի 14, 2023

    Դատաքննությունը վերսկսվեց նոր դատավորի գլխավորությամբ։