Անցնել բովանդակությանը

60 տարեկանից բարձր եղբայրներն ու քույրերը, որոնք Ռուսաստանում մեղավոր են ճանաչվել իրենց հավատի համար

ՕԳՈՍՏՈՍԻ 2, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Տարեցները չեն կորցնում իրենց ուրախությունը նույնիսկ մեղավոր ճանաչվելուց հետո

Տարեցները չեն կորցնում իրենց ուրախությունը նույնիսկ մեղավոր ճանաչվելուց հետո

2017 թ.-ին Եհովայի վկաների իրավաբանական անձանց նկատմամբ կիրառված արգելքից հետո իրավապահ մարմինները թիրախավորել են տարբեր եղբայրների ու քույրերի, որոնցից ամենաերիտասարդը 18 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 89։ 2021 թ. հուլիսի դրությամբ 60 տարեկանից բարձր 18 Վկաներ են մեղավոր ճանաչվել ու դատապարտվել զուտ Աստծուն խաղաղ երկրպագելու համար։ Նրանցից երեքն այժմ ազատազրկված են։ a Կառավարիչ մարմնի 2021 թ. 4-րդ հաշվետվության մեջ խոսվում էր մեր տարեց հավատակիցների նկատմամբ իրականացվող սարսափելի հետապնդումների մասին։

Իսկ ինչպե՞ս են մեր սիրելի տարեցները դիմագրավել այս հալածանքները։ Նրանց պատասխաններից շատ քաջալերական մտքեր կարող ենք գտնել։

Երախտապարտ ենք մեր տարեցներին իրենց նվիրվածության հրաշալի օրինակի համար։ Այն, թե ինչպես են նրանք հավատարիմ մնում հանուն ճշմարտության, արժանի է ընդօրինակման և, որ ամենակարևորն է, «գեղեցիկ» է Եհովայի աչքին (Առակներ 16:31):

a 70-ամյա Վալենտինա Բարանովսկայան կրում է իր երկու տարվա պատիժը կալանավայրում։ 63-ամյա Ալեքսանդր Իվշինը ազատազրկված է յոթուկես տարով, 68-ամյա Յուրի Սավելևը՝ 6 տարով։