Անցնել բովանդակությանը

Ալեքսանդր Կալիստրատով

ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Քանի դեռ Եհովան ինձ հետ է, ինձ միշտ ապահով կզգամ»

«Քանի դեռ Եհովան ինձ հետ է, ինձ միշտ ապահով կզգամ»

2023 թ. փետրվարի 17-ին Ալթայի Հանրապետության Գոռնո-Ալթայսկ շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Ալեքսանդր Կալիստարատովին և դատապարտեց վեցուկես տարվա պայմանական ազատազրկման։ Եղբայրը չի կալանավորվի։

Տվյալներ

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի լսել նեղության մեջ իրեն աղաղակող հավատարիմների ձայները (2 Սամուել 22։7

Ժամանակագրություն

  1. 2000

    Ձերբակալվեց զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով։ 21 օր մնաց նախնական կալանքի կենտրոնում։ Ավելի ուշ անմեղ ճանաչվեց։

  2. 2010

    Մեղադրվեց ծայրահեղականության մեջ։ Նրա գործը երկու անգամ քննվեց, որից հետո ուղարկվեց Ալթայի Հանրապետության Գերագույն դատարան։ Նրա վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները։

  3. Դեկտեմբերի 16, 2021

    Քրեական գործ հարուցվեց։

  4. Հունվարի 16, 2022

    Ալթայի Հանրապետությունում ոստիկանները խուզարկեցին Եհովայի վկաների հինգ տներ։ ԱԴԾ աշխատակիցները ներխուժեցին Կալիստրատովների տուն։ Ալեքսանդրին ձերբակալեցին՝ հարցաքննության նպատակով։ Նույն երեկո նրան ազատ արձակեցին, սակայն նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  5. Օգոստոսի 25, 2022

    Սկսվեց դատաքննությունը։