Անցնել բովանդակությանը

Քույր Գալինա Պարկովան

ՀՈՒՆՎԱՐԻ 25, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Քույր Գալինա Պարկովան սպասում է իր դատավճռին

Քույր Գալինա Պարկովան սպասում է իր դատավճռին

Դատավճռի հրապարակում

Դոնի Ռոստովի Լենինսկիի շրջանային դատարանը շուտով կհրապարակի Գալինա Պարկովայի գործով դատավճիռը։ a Դատախազը պահանջել է նրան դատապարտել 3 տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Գալինա Պարկովա

  • Ծնվել է 1970 թ. (Կալտան)

  • Կենսագրություն։ 1990 թ.-ին Գալինան ամուսնացել է Ալեքսանդրի հետ։ Նրանք ունեն երեք դուստր և երկու թոռ։ Աստվածաշունչը ուսումնասիրել են Եհովայի վկաների հետ։ 1995 թ.-ին Գալինան մկրտվել է։ Սիրում է երգել և նկարել։

Դատական գործի պատմություն

2019 թ. հունիսի 6-ին Գալինայի դեմ քրեական գործ հարուցվեց։ Դրանից մի քանի շաբաթ առաջ նրա ամուսինը ձերբակալվել էր և վերցվել էր նախնական կալանքի։

Ամուսնու ձերբակալության պատճառով Գալինան մեծ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել։ Իշխանությունները արգելափակել են նրա բանկային հաշիվը, ինչի պատճառով Գալինան չի կարողանում անգամ իր աշխատավարձը ստանալ։ Քույրը դուրս է եկել աշխատանքից և հիմա տարբեր գործեր է անում օրվա հացը վաստակելու համար։

Ռուսաստանի մեր եղբայրներին ու քույրերին «պատահում է այն, ինչին ամբարիշտների գործերն են արժանի» (Ժողովող 8։14)։ Սակայն նրանց օրինակը օգնում է մեզ հավատարմորեն տոկալ մեր անձնական խնդիրների ներքո։

a Միշտ չէ, որ դատավճռի հրապարակման օրը կանխավ հայտնի է։