ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Քույր Սոնա Օլոպովան դատապարտվել է երկու տարվա հարկադիր աշխատանքի ուղղիչ գաղութում
2024 թ. հունվարի 25-ին Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի Ցենտրալնի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Սոնա Օլոպովային և դատապարտեց երկու տարվա հարկադիր աշխատանքի ուղղիչ գաղութում։ Քույրը պետք է ապրի այնտեղ և հանրային աշխատանք կատարի։
Տվյալներ
Համոզված ենք, որ Եհովան կշարունակի առաջնորդել, պաշտպանել և սիրով պարուրել Սոնային և իր մյուս բոլոր նվիրված ծառաներին, ովքեր շարունակում են ապավինել իրեն (Սաղմոս 86։2)։
Ժամանակագրություն
Մայիսի 15, 2023
Քրեական գործ հարուցվեց։
Մայիսի 16, 2023
Խուզարկվեց տունը։ Սոնային հարցաքննեցին։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Սեպտեմբերի 6, 2023
Սկսվեց դատաքննությունը։
Հունվարի 25, 2024
Մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց երկու տարվա հարկադիր աշխատանքի ուղղիչ գաղութում։
a Քույր Օլոպովայից հարցազրույց է վերցվել նախքան նրա ազատազրկվելը։