ՕԳՈՍՏՈՍԻ 22, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ազատազրկումը փոխարինվում է տնային կալանքով
2018 թ. օգոստոսի 3-ին Օրենբուրգի (Ռուսաստան) Լենինսկի շրջանային դատարանի դատավոր Իննա Յանգուբաևայի որոշմամբ եղբայրներ Վլադիմիր Կոչնևի և Ալեքսանդր Սուվորովի նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Նրանք ազատազրկման մեջ էին 78 օր։ Նույն օրը Մագադանի մարզային դատարանի որոշմամբ եղբայր Կոնստանտին Պետրովի նկատմամբ, ով կալանավորված էր 64 օր, նույնպես տնային կալանք կիրառվեց։ Ուրախ ենք, որ մեր երեք եղբայրները այլևս ազատազրկման մեջ չեն, սակայն նրանց գործերը դեռ ընթացքի մեջ են, և եթե դատապարտվեն, նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։
Օգոստոսի 16-ի դրությամբ ողջ Ռուսաստանում 9 Վկաներ գտնվում են տնային կալանքի տակ, իսկ 25-ը ազատազրկման մեջ են։ 30 այլ եղբայրներ ու քույրեր էլ փաստաթուղթ են ստորագրել, որով նրանց արգելվում է լքել իրենց բնակության վայրը՝ առանց տեղի իշխանություններից թույլտվություն ձեռք բերելու։ Մենք շարունակում ենք աղոթել Ռուսաստանի մեր եղբայրների ու քույրերի համար, ովքեր գտնվում են ծանր հանգամանքներում (2 Կորնթացիներ 1:11)։