Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2013
ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Վաղուց 1937 թվականը չէ»

«Վաղուց 1937 թվականը չէ»

2012թ. ապրիլի 16-ին Ռուսաստանի կենտրոնում գտնվող Պերմ քաղաքում Ալեքսանդր Սոլովյովը, որը Եհովայի վկա է, տուգանվեց 1000 ռուբլի՝ վարձված սրահում «չթույլատրված կրոնական գործունեություն իրականացնելու համար»։

Երկրամասային դատարանի դատավորը Սոլովյովի դեմ ուղղված բոլոր «ապացույցներին» ծանոթանալուց հետո բեկանեց ստորին ատյանի կայացրած վճիռը և չեղյալ համարեց տուգանքը։

Դատավորը կարդաց վճիռը, որից հետո դիմելով արդարացված Վկային՝ ասաց. «Չնայած հակասական օրենսդրությանը և ոմանց կանխակալ տրամադրվածությանը՝ վաղուց 1937 թվականը չէ, երբ պարզապես աչք էին փակում ակնհայտ փաստերի վրա։ Ու թող որ մեր հասարակությունը ավելի պարկեշտ ու բարոյական դառնա ձեր իրականացրած կրթական գործունեության շնորհիվ»։

1937-ի հուլիսին Ստալինի ստորագրած 00447 հրամանից հետո սկսվեց ահ ու սարսափի մի ժամանակաշրջան։ Ում կասկածում էին այլախոհության մեջ, բռնում էին և առանց ապացույցների դատում։ Պաշտոնական տվյալներով՝ տասնյակ հազարավոր մարդիկ ուղարկվել են ուղղիչ աշխատանքային գաղութներ, իսկ ավելի քան 300000 հոգի մահապատժի է ենթարկվել։