Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եհովայի վկաները բողոքարկում են նախազգուշացումը արդարադատության ակնկալիքով

Եհովայի վկաները բողոքարկում են նախազգուշացումը արդարադատության ակնկալիքով

Մոսկվայի քաղաքային դատարանը օր է նշանակել, երբ կլսի Ռուսաստանի Եհովայի վկաների ներկայացրած վերաքննիչ բողոքը իրենց վարչական կենտրոնին ուղղված նախազգուշացման դեմ։ 2017թ. հունվարի 16-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 11։10-ին դատարանը կլսի բողոքը և հավանաբար այդ նույն օրը կկայացնի իր վճիռը։

Վկաները ջանում են ցույց տալ, որ «ծայրահեղական գործունեություն» ծավալելու մեջ իրենց դեմ ուղղված մեղադրանքները հիմնված են կեղծ ապացույցների և տեղի իշխանությունների կողմից արված կեղծ հայտարարությունների վրա, որոնցում իրենց մատուցած անկեղծ պաշտամունքը ներկայացվում է որպես հանցագործություն։ 2016թ. հոկտեմբերի 12-ին Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանի դատավոր Մ. Ս. Մոսկալենկոն դատաքննության ժամանակ թույլ չտվեց որևէ վկայություն տալ կամ տեսանյութ ներկայացնել, որը կբացահայտեր որոշ պաշտոնյաների ապօրինի գործողությունները։

Մարդու իրավունքների հարցերով միջազգային փաստաբան Ջեյմս Անդրիքն ասում է. «Ինչպիսին էլ որ լինի արդյունքը, այս վճիռը շատ կարևոր է։ Եթե Մոսկվայի քաղաքային դատարանը մերժի բողոքը, դատախազությունը կարող է գործի դնել վարչական կենտրոնի դեմ ներկայացված սպառնալիքը։ Այն կարող է լուծարել վարչական կենտրոնը, շարունակել հալածել Եհովայի վկաների կրոնական համայնքները և սահմանափակել նրանց պաշտամունքը ողջ Ռուսաստանում։ Սակայն եթե այն բավարարի բողոքը, դա կարող է մեծ նվաճում լինել արդարության հասնելու ճանապարհին»։