ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում դատարանը մերժել է նախազգուշացման դեմ Վկաների բողոքը
2016թ. հոկտեմբերի 12-ին Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը մերժեց Վկաների բողոքը, որով վիճարկվում էր Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող իրենց վարչական կենտրոնը լուծարելու վերաբերյալ գլխավոր դատախազության նախազգուշացման օրինականությունը։ Ըստ 2016թ. մարտի 2-ով թվագրված նախազգուշական նամակի՝ Եհովայի վկաների որոշ տեղի կրոնական կազմակերպություններն են ներգրավված «ծայրահեղական գործունեության» մեջ, ոչ թե նրանց վարչական կենտրոնը։ Սակայն վարչական կենտրոնը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ այն Ռուսաստանում Եհովայի վկաների ազգային կենտրոնն է։ «Ծայրահեղական գործունեության» մեղադրանքը իրականում տեղի իշխանությունների կողմից կեղծված ապացույցների և կեղծ հայտարարությունների հետևանք է։ Դատավորը մերժեց պաշտպանյալների միջնորդությունը վկաներ ներգրավելու և տեսագրություններ ներկայացնելու մասին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է մի քանի անգամ այսպես կոչված ծայրահեղական գրականությունը միտումնավոր կերպով դրվել Եհովայի վկաների երկրպագության վայրերում։
Վկաները այդ որոշումը կբողոքարկեն Մոսկվայի քաղաքային դատարան։ Եթե դատարանը որոշում կայացնի նրանց դեմ, գլխավոր դատախազի նախազգուշացումը ուժի մեջ կմտնի, ինչը սպառնալիք կլինի ողջ Ռուսաստանում Եհովայի վկաների կրոնական ազատության համար։ Եհովայի վկաների տեղի համայնքների կողմից «ծայրահեղական գործունեություն» ծավալելու մասին նոր կեղծ ապացույցների և դատարանի բացասական որոշման հիման վրա գլխավոր դատախազը կարող է դիմել դատարան վարչական կենտրոնը լուծարելու նպատակով։