Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 14, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Դատարանը կքննի Վկաների՝ Ռուսաստանում իրենց գլխավոր վարչությունը փակելու սպառնալիքի վերաբերյալ բողոքը

Դատարանը կքննի Վկաների՝ Ռուսաստանում իրենց գլխավոր վարչությունը փակելու սպառնալիքի վերաբերյալ բողոքը

Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը ընդունեց Վկաների բողոքը գլխավոր դատախազի նախազգուշական նամակի դեմ, որով նա սպառնում է լուծարել Վկաների վարչական կենտրոնը։ Դատարանը գործը կքննի 2016թ. հուլիսի 18-ին՝ որոշելու համար, թե արդյոք այդ նախազգուշացումը իրավաչափ է։

Ռուսաստանի Եհովայի վկաների դեմ մեկ այլ գործով Արխանգելսկի մարզի օրենսդիր ժողովի պատգամավորները դիմել են արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին։ Նրանք պահանջում են, որ դաշնային կառավարությունն ընդունի օրենք, որով կարգելվի Վկաների և նրանց բոլոր իրավաբանական անձանց գործունեությունը ողջ երկրում։