Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 5, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Գերագույն դատարանը սկսում է Եհովայի վկաների աղմկահարույց գործով դատավարությունը

Ռուսաստանի Գերագույն դատարանը սկսում է Եհովայի վկաների աղմկահարույց գործով դատավարությունը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Այսօր Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը սկսում է Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնի լուծարման մասին հայցի քննությունը։ Դատարանը ընդմիջում հայտարարեց և նշեց, որ դատական նիստը կշարունակվի 2017թ. ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին։

2017թ. մարտի 30-ին Վկաները հակընդդեմ հայց էին ներկայացրել Դատարան։ Սակայն նախքան ընդմիջում հայտարարելը դատարանը մերժեց հակընդդեմ հայցը։ Այն թույլ չտվեց փորձագետներին ցուցմունք տալ արդարադատության նախարարության հայցադիմումի հիմքերի վերաբերյալ և ցուցմունք տալու հնարավորություն չտվեց նաև նրանց, ովքեր Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությունների դեմ ապացույցների կեղծման վերաբերյալ ցուցմունք էին տվել։

Այս աղմկահարույց գործի մասին գրում են տարբեր միջազգային լրատվամիջոցներ, օրինակ՝ ապրիլի 4-ին «Թայմս» պարբերագիրը օնլայն հրապարակեց «Ռուսաստանի Գերագույն դատարանը քննում է Եհովայի վկաների կրոնական գործունեությունը ապօրինի ճանաչելու վերաբերյալ գործը» մի հոդված, իսկ ապրիլի 5-ին «Նյու Յորք թայմս» օրաթերթը առաջին էջում տպագրեց «Պացիֆիստներ, քրիստոնյաներ, որոնք միևնույն ժամանակ Ռուսաստանում որպես «ծայրահեղականներ» արգելքի տակ դրվելու սպառնալիքի տակ են» մի հոդված։

Նյու Յորքում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանն ասում է. «Հուսով ենք, որ Ռուսաստանի Գերագույն դատարանը կպաշտպանի Ռուսաստանում մեր հավատակիցների իրավունքները, որպեսզի նրանք կարողանան առանց խոչընդոտների պաշտել Աստծուն։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ուշադրությամբ հետևում են՝ տեսնելու, թե դեպքերն ինչ ընթացք կստանան, և թե արդյոք Ռուսաստանը կպաշտպանի իր օրինապահ քաղաքացիներին, ովքեր Եհովայի վկաներ են»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, հեռ. +1-845-524-3000

Ռուսաստան։ Յարոսլավ Սիվուլսկի, հեռ. +7-812-702-2691