ԱՊՐԻԼԻ 19, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հինգերորդ դատական նիստը Ռուսաստանի Գերագույն դատարանում։ Քննվում են Վկաների՝ տասնամյակ տևող իրավական խնդիրները
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2017թ. ապրիլի 19-ին՝ չորեքշաբթի, մոտ 300 հոգի հավաքվեց (ոմանք առավոտյան ժամը 2։00-ից) Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի հինգերորդ նիստի համար, որում քննվելու էր Եհովայի վկաների վարչական կենտրոնը լուծարելու մասին արդարադատության նախարարության հայցը։ Դատարանը հրապարակեց գործի նյութերին կցված 43 հատորից բաղկացած փաստաթղթերը, որոնցով ամփոփվեցին վերջին ավելի քան տասը տարիների ընթացքում Ռուսաստանի իշխանությունների կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները։
Ամփոփման ընթացքում արդարադատության նախարարությունը ներկայացնող փաստաբանները չկարողացան կոնկրետ իրավական հիմքեր նշել վարչական կենտրոնը լուծարելու համար կամ նշել վարչական կենտրոնի կամ Ռուսաստանի Դաշնությունում Եհովայի վկաների կողմից օգտագործվող տեղի կրոնական կազմակերպությունների (ՏԿԿ-ների) իրականացրած որևէ ծայրահեղական գործողություն։ Վարչական կենտրոնի փաստաբաններից Յուրի Տոպորովը Դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ գործի նյութերում կան կառավարության կողմից վարչական կենտրոնին տրված բազմաթիվ շնորհակալագրեր և պատվոգրեր, որոնք փաստում են, որ նախկինում իշխանությունները ընդունել են, որ տարիներ շարունակ վարչական կենտրոնը նպաստել է հասարակության բարօրությանը։ Նշվեց նաև, որ ՏԿԿ-ները նույնպես դրական ազդեցություն են ունեցել իրենց համայնքների վրա։ Բացի այդ, գործի նյութերի մի քանի հատորներ փաստում են, որ արդարադատության նախարարությունը, 2008թ.-ից սկսած, ստուգումներ է անցկացրել Ռուսաստանում Վկաների կողմից օգտագործվող ՏԿԿ-ներում, սակայն նրանց գործունեության մեջ որևէ ծայրահեղական բան չի գտել, մի բան, որն ընդունում են նաև արդարադատության նախարարության փաստաբանները։
Հաջորդ դատական նիստը կկայանա 2017թ. ապրիլի 20-ին՝ ժամը 14։00-ին։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Ռուսաստան: Յարոսլավ Սիվուլսկի, +7-911-087-8009